
Victoria’s Secrets-ի սկանդալային մոդել Ստելլա Մաքսվելիի «հայկական» լուսանկարները՝ արված Vogue Russia-ի համար

Ռուսական Vogue-ն իր հոկտեմբերյան համարում տպագրել է լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի ֆոտոշարքը՝ արված Victoria’s Secrets-ի ճանաչված մոդել Ստելլա Մաքսվելի մասնակցությամբ: Ֆոտոշարքը նկարահանված է Երևանում: Այս մասին տեղեկանում ենք բլոգեր Կամո Թովմասյանի Facebook-յան էջից ու մոդել Ստելլա Մաքսվելի Instagram-ից:
«Հայկական խալիներ, սուջուխներ և տարազ ….»,- գրել է Կամո Թովմասյանը:
Vogue Russia-ն Facebook-ի իր էջում հրապարակել է մոդելի լուսանկարն ու հայտնել, որ ամսագիրն այօրվանից արդեն վաճառքում է:
Լուսանկարները աչքի են ընկնում վառ գույներով, լույսի առատությամբ: Մոդելը լուսանկարներում կրում է հայկական տարազ, գեղեցիկ արծաթյա զարդեր: Լուսանկարներից մեկում Ստելլան նկարվել է հայկական չրերի ֆոնին: Հատկապես գեղեցիկ է ստացվել հայկական գորգերի ֆոնին արված լուսանկարը:
Ի դեպ, մոդելը սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսի երկրորդ կեսն է: Զույգն արդեն տևական ժամանակ է, ինչ հանդիպում է:
Հիշեցնենք, որ մինչ Ստելլայի հետ հանդիպելը Մայլի Սայրուսը ընկերություն էր անում Առնոլդ Շվարցենեգերի որդու՝ Պատրիկի հետ: