Բաժիններ՝

Իրանն ու Ադրբեջանն արագացնում են իրենց երկաթգծերը միավորելու գործընթացը

Իրանն ու Ադրբեջանը որոշել են արագացնել Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային գծի շինարարության ու երկու երկրների երկաթուղային ճանապարհների միավորման աշխատանքները: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է Իրանի Գիլան նահանգի  նահանգապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին:

Նշվում է, որ այդ հարցը քննարկվել է խորհրդակցության ժամանակ, որը երեկ կայացել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ու իրանա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մահմուդ Վաեզիի մասնակցությամբ:

«Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային ճանապարհի երկարությունը կազմում է 7 կմ, ու Իրանի տարածքում կառուղվում է դրա երկու հատված՝2 կմ-անոց երկարությամբ: Խորհրդակցությանը որոշում է կայացվել իրանական Աստարայում կառուցել բեռների տերմինալ»,- ասել է Նաջաֆին:

Նա ասել է, որ Իրանը շահագրգիր է մոտ ապագայում ավարտել «Ղազվին-Ռեշտ-Աստարա« երկաթուղային ճանապարհի շինարարությունը:

Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանձնարարել է երկաթուղային ճանապարհի շինարարությունն ավարտել 2016թ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930