Բաժիններ՝

«Պեպ Գվարդիոլան համոզեց ինձ չտեղափոխվել «Բավարիա»». Խավի

«Ալ-Սադդի» կիսապաշտպանը խոստովանել է, որ կարող էր լքել «Բարսելոնան» դեռ 7 տարի առաջ:

«Եվրո-2008-ից հետո ինձ մոտ զգացողություն առաջացավ, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել ինձ: «Ռեալը» տիտղոսներ էր նվաճում, իսկ մենք` ոչ: Ես գնում էի հավաքական՝ իմանալով, որ ակումբը պատրաստ է քննարկել իմ վաճառքի վերաբերյալ առաջարկությունները:

Ես խոսեցի գործակալի հետ և նա ինձ ասաց, որ «Բավարիան» առաջարկություն է արել, իսկ տեղափոխության մեջ հետաքրքված է Կարլ-Հայնց Ռումենիգեն: Եվ հենց այդ ժամանակ «Բարսելոնան» գլխավորեց Պեպ Գվարդիոլան: Ես խաղացի մեծագույն Եվրոն, և Պեպն ինձ ասաց, որ ես չպետք է հեռանամ: Նա բացատրեց, որ չի պատկերացնում «Բարսելոնան» առանց ինձ: Ես հիացած էի նրանով, ինչ նա ասաց»,- Еurosport.co.uk-ի փոխանցմամբ՝ ասել է Խավին:

Խավին հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում 1998-ից մինչև 2015թ., և անցկացրել է ավելի քան 750 հանդիպում:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս