![](/banners/BeFunky-design.jpg)
Դոնալդ Տուսկը փախստականների հարցով Եվրախորհրդի արտակարգ նիստ է հրավիրում
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/tuk.jpg)
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է սեպտեմբերի 23-ին ԵՄ երկրների ղեկավարների արտակարգ գագաթաժողով հրավիրելու մասին:
Գագաթաժողովում քննարկվելու են միգրացիոն ճգնաժամին առնչվող հարցեր: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ես Եվրոպական խորհրդի արտակարգ նիստ եմ հրավիրում սեպտեմբերի 23-ին՝ ժ. 18.00-ին՝ քննարկելու փախստականների ճգնաժամի լուծման միջոցառումները»,- գրել է Տուսկը: