«Այս պահին ստորագրահավաք է կատարվում՝ վաղը շարունակելու նիստը արտահերթ նիստով: Պատգամավորները, ովքեր ցանկություն ունեն, կարող են ստորագրել»,- ասաց Գ.Սահակյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Վրաստանում ԱՄՆ նոր դեսպան Յան Քելլին Վրաստան է ժամանել իր կնոջ՝ Ֆրանչեսկայի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Աժ-ում շարունակվում են սահմանադրության նախագծի քննարկումները:
«Եվրանեսթը» (ԵՄ «Արևելյան գործընկերության խորհրդարանական ասամբլեա) խորը ափսոսանք է հայտնում Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշման առնչությամբ, որն սկսել է այդ կազմակերպությունից երկրի դուրս գալու գործընթացը, ասվում է «Եվրոնեսթի» պաշտոնական հայտարարության մեջ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախազգուշացրել է իր խորվաթ գործընկերոջը՝ Զորան Միլանովիչին, այն մասին, որ Հունգարիան սկսել է սահմանային պատ կառուցել իր կողմից:
Այս պահին կառավարության շենքի դիմաց նաիրիտցիները բողոքի ակցիա են իրականացնում։ Այս անգամ նաիրիտցիները պահանջում են «Նաիրիտ» գործարանի վերագործարկում։
ՀՀ Կառավարության որոշմամբ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին» որպես նվիրաբերություն տրամադրելու համար մշակույթի նախարարությանը կհատկացվի 5 մլն. դրամ:
Ադրբեջանը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական համագործակցությունը, տեղեկացնում է vesti.ru-ն: Պատճառը օգոստոսի 10-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևն է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին:
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ:
Գեոթիմի Կայունության գծով ավագ մենեջերը քննարկում է Ամուլսարի մասին առկա միֆերը և իրականությունը:
Ամեն հինգերորդ սիրիացին բրիտանական ընկերության հարցման ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը դրականորեն է ազդում երկրի վրա, գրում է The Washington Times-ը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Կալիֆորնիայում անցած Հանրապետական կուսակցության՝ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների երկրորդ բանավեճը ճակատագրական նշանակություն կունենա թեկնածուների համար:
Ֆրանսիան ժամանակավորապես կվերսկսի սահմանային վերահսկողությունը Մերձավոր արևելքից եկող միգրացիոն աճող հոսքի պատճառով: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Ազգային ժողովում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել 1986 թ. ծնված Արսեն Դ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով 1939 թ. ծնված Հակոբ Հակոբյանին վրաերթի ենթարկելու մասին:
Մադրիդի մարզիչների CENAFE դպրոցը կօգնի Օսամա Աբդուլ Մոխսենին հիմնավորվել Իսպանիայում ընտանիքի հետ միասին: Մոխսենն արդեն Մադրիդ է տեղափոխվել Մյունխենից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համաձայն Հայաստանի «Տնտեսական ակտիվության ինդեքսի»՝ հունվար-հուլիս ամիսների տնտեսական աճը եղել է 4.2%՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Դրան մեծ չափով նպաստել է հանքարդյունաբերության ոլորտում նկատված 34.% աճը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել Ռուսաստանի ու այն երկրների դեմ նոր տեսակի պատժամիջոցների սահմանման մասին, որոնք «առնչություն ունեն Ղրիմի բռնակցմանն ու Դոնբասում ագրեսիային», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 00.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժնից «Ժողովուրդ»-ը վերջերս մի գրություն է ստացել, որն իրավական անգրագիտության տեսանկյունից հավասարը չունի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Հ.Ա. Խոստեղյանի ստորագրած գրությամբ «Ժողովուրդ»-ից պահանջում են իրենց տրամադրել օրաթերթում հրապարակված «Կեղծ շենգենից մինչեւ ՀԴՄ կտրոն, ինչ է թաքցնում ֆինանսների նախարարությունը» հոդվածի տեղեկատվության աղբյուրը:
Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Զորակ-Դաշտավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Արթուր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` սեպտեմբերի 10-ին Էջմիածին քաղաքում 13-ամյա աղջկա մահվան փաստով:
Գերմանական մամուլում օրերս հրապարակում է եղել այն մասին, որ Գերմանիայի Բուխհոլց քաղաքում, որը գտնվում է Համբուրգ երկրամասում եւ համանուն քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա է, հայկական ինչ-որ ընկերություն պատրաստվում է ծխախոտի գործարան հիմնել:
Լեգենդար արգենտինացին կոշտ արտահայտություններ է հնչեցրել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահների մասին:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.59-ից մինչև 02.15-ը Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան գյուղերի և Արարատ քաղաքի,Վայոց ձորի մարզի Գնշիկ, Արենի, Աղավնաձոր, Գետափ, Ռինդ գյուղերի տարածքներում տեղակայված թվով 22 հակակարկտային կայաններից իրականացվել է 4319 կրակոց:
Գյուղացիների խնդրով տապակվող Սուրիկ Խաչատրյանն արդեն լծվել է նաև հայրենի իշխանության վերարտադրման գործին։ Ինչպես բոլոր ընտրություններին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին էլ արդեն պատրաստ են: