ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի կարող հաստատել թուրք-սիրիական ու հորդանանա-սիրիական սահմանին անվտանգության գոտու ստեղծման մասին տեղեկությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակտիվիստներից մեկի դիտարկմանը՝ այլ ուժեր չկան, «Ո՛չ թալանինը» մեզ հետ է, Վ. Օսիպյանն այսպես պատասխանեց. «Մենք՝ ոստիկաններս ցանկություն չունենք այստեղ անօրինական հավաքվածներիդ հետ լինենք որևէ կոնտակտի մեջ: Եթե դուք իմ հորդորները չընդունեք, ես դա կընդունեմ որպես սադրանք, որպեսզի արհեստական բախում ստեղծեք»:
Ինդոնեզիայում ռազմական Hercules C-130 ինքնաթիռի անկման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Այս մասին ինչպես գրում է The New York Times-ը, հայտարարել է երկրի երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ագուս Սուպրիյատնան:
«Ես, մենք` ոստիիկանությունը, մաքսիմում հանդուրժող ենք: Եվ հանդուրժող ենք ոչ թե նրա համար, որ թույլ ենք կամ չենք գտնում, որ մենք ճշմարիտ քայլ ենք անում: Հանդուրժող ենք, որովհետև մենք գիտնեք, որ եթե գեթ մի տղա, մի ջահել երեխա, եթե մի մոլորված մարդ կա, ուրեմն այնուամենայնիվ պետք է խոսքով ու խելքով մարդուն օժանդակել, հանել դրա միջից, իսկ ժխտողականին… չէ, թևերից հանել, փողոցը մաքրել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցի հիվանդասենյակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի առթիվ։
Հիշեցնենք, որ որակավորման այս փուլում Հայաստանի բարձրագույն առաջնությունը ներկայանում է 3 թիմով՝«Շիրակ», «Ալաշկերտ» և «Ուլիս»:
«Այս տարածաշրջանի երկրների տնտեսության վրա հիմնական ազդեցությունը ունենում է ՌԴ-ի տնտեսական վիճակը և նավթի գնի նվազումը։
Արդեն շուրջ տասը օր մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր երիտասարդ քաղաքացիներ բողոքի գործողություններ են իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ղեկավարման բարդություններով հանդերձ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են եւ օրինապահ:
Կարծիքներ կան, որ ՀԷՑ-ի աուդիտը ոչ մի օգուտ չի տա։ Այդպե՞ս է դա արդյոք։
«Այդ հարցը քննարկում ենք, նախագահը, ով պատրաստակամություն է հայտնել մեզ հետ հանդիպել ու չհամաձայնվեց ուղղիղ եթերի ներքո հանդիպել մեզ հետ, այսօր եթե ինքը նորից շարունակելու է ուղղակի ակտիվիստներին հրավիրել հանդիպման, մենք հանդիպելու ոչինչ չունենք, մենք մեր պահանջը հստակ դրել ենք՝ պետք է չեղարկել ու գտնել լուծումներ: Ես պարտավոր չեմ գտնել թալանի աղբյուրը, պարտավորությունը դրված է նրանց վրա»,- հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը:
Այսօր Ինդոնեզիայի Սումատրա կղզում հյուրանոցի ու բնակելի տների վրա ընկած ամերիկյան արտադրության ռազմատրանսպորտային Hercules C-130 ինքնաթիռում եղել է 113 մարդ, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել, հայտարարել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ագուս Սուպրիյատնան:
Անգլիական Օլդերշոտ քաղաքի Դորջե Շուգդեն բուդդայական աստվածության մի քանի հարյուր հետևորդ երեկ բողոքի ցույց են կազմակերպել տիբեթյան բուդդիստների հոգևոր առաջնորդ դալայ-լամայի այցի դեմ:
Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդները խաղում են, երգում են՝ պարբերաբար վանկարկելով «միացում»:
Տոկիոյից Օսակա ուղևորվող արագընթաց գնացքի ուղևորներից մեկն ինքնահրկիզվել է ու ստացած այրվածքներից մահացել: Մահացել է նաև կրակից տուժած ևս մեկ ուղևոր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հելիոֆիկացիայի ընձեռած հնարավորությունները անտեսելու պատճառով Հայաստանը տարեկան 400-500 մլն դոլարի կորուստ է ունենում: Այսօր «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ նման գնահատական տվեց գյուտարար Վահան Համազասպյանը:
Հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 03-ին և 05-ին` հյուսիսային շրջաններում, 4-ին` շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ:
Նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ որոշ մարդիկ փորձեցին այս ամեն ինչը սխալ ուղղությամբ տանել, փորձեցին այս վիճակն օգտագործել՝ ժողովրդին բաժանելու համար. «Մենք դեռ կբացահայտենք՝ ովքեր են պառակտում, ովքեր էին ողջ գիշեր սխալ խոսքեր տանում այնտեղից՝ այստեղ, այստեղից՝ այնտեղ, բայց բարեբախտաբար, թե՛ Օպերայում, թե՛ Բաղրամյանում գիտակից մարդիկ էին: Այն մարդիկ, ովքեր միտք ունեին պառակտելու, իրենց մոտ չստացվեց: Պառակտում չի եղել»:
Այս օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանին և Վաղինակ Շուշանյանին անհայտ անձինք հետապնդել և վախեցրել են, ինչի պատճառով էլ նրանք որոշել են «լքել» Բաղրամյան պողոտան և դադարեցնել պայքարը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
Եթե 20 րոպե դիմանան, շատ լավ արդյունք է, քանի որ այն ցավեցնում է։ 20 րոպեից քսուքը կարելի է լվանալ գոլ կամ սառը ջրով։ Մինչ այդ ու դրանից հետո կշռվելու դեպքում կտեսնեն, որ տարբերությունն ակնհայտ է»,- նշեց դերասանուհին ու խորհուրդ տվեց նախապես մի փոքրիկ հատված քսել թևին, որպեսզի համոզվեն, որ դրանից ալերգիա չունեն։
Rsport.ru-ի թղթակիցը զրուցել է «Ուֆայի»՝ հայկական արմատներ ունեցող դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ:
«Տուգանքը կլինի 1 լումա, թե 150 հազար դրամ, թե 10 տարի ազատազրկում՝ դա իրենց համար երրորդական հարց է: Իրենց հիմա պետք է մեղադրական դատավճիռ, որ դրանից արդեն բխեցնեն Տիգրանի և Զարզանդի գործողությունների անհրաժեշտությունը»:
Դանիայի նոր կառավարությունը պատրաստվում է ուժեղացնել անցագրային հսկողությունը ԵՄ երկրների հետ՝ համաձայն Շենգենյան համաձայնագրի պայմանների:
Այս տարի առաջին անգամ հունիսի 30-ը հայտարարվել է Աստղակերպերի օր: Այս նախաձեռնությունը ենթադրում է աստղակերպերի հայտնաբերման զգայուն սարքերի պատրաստում` Երկրի տիեզերական անվտանգության ապահովման նպատակով:
Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին գազը մատակարարում է 1000 խմ-ը 165 դոլարով: Այս մասին այսօր «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ:
«Ինչի՞ վրա է հենվում վրացական պետությունը: Մեր հավատի ու ընտանիքի ինստիտուտի, որի վրա պետք է հենվի ժամանակակից, ուժեղ Վրաստանը: Ընտանիքն անվանում են երկրորդ տաճար, ու ես հավատում եմ, որ հենց ընտանիքն է ամեն բարիքի գրավականը: Այդ պատճառով էլ ես՝ որպես վարչապետ ու քաղաքացի, կանեմ ամեն ինչ, որ Սահմանադրությունում լինի գրություն այն մասին, որ ամուսնությունը, ընտանիքը կնոջնու տղամարդու միասնություն է»:
Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:
Նրանք պողոտայում գտնվող երիտասարդների հետ առանձին քննարկում են անցկացնում՝ որոշելու համար իրենց հետագա քայլերը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր գեղարվեստական տնօրեն ունի: Այս պաշտոնում, ըստ շրջանառվող լուրերի, կրկին նշանակվել է օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը: