Ըստ ԱՄՀ-ի՝ Հայաստանը 2015-ին կունենա զրոյական տնտեսական աճ. Tert.am
Արժույթի միջազգային հիմնադրամը 2015թ ավարտին կանխատեսում է, որ ՀՀ-ի տնտեսությունը կարձանագրի 0% տնտեսական աճ կամ փոքր-ինչ ավելի։ Ինչպես գրում է Tert.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը՝ ընդգծելով, որ հաջորդ տարվա համար ևս կանխատեսում են առավելագույնը 1 տոկոս տնտեսական աճ։
«Այս տարածաշրջանի երկրների տնտեսության վրա հիմնական ազդեցությունը ունենում է ՌԴ-ի տնտեսական վիճակը և նավթի գնի նվազումը։ ՀՀ-ի վրա կլինի նույն ազդեցությունը, ինչ մյուս երկիրների վրա։ Մասնավորապես, ՀՀ-ի տնտեսության վրա ազդեցություն է ունեցել ՌԴ-ի տնտեսական ակնումը, ՌԴ-ից Հայաստան մուտք գործող տրանսֆերտների 40%-ով նվազումը, արտահանման նվազումը։ Արդյունքում Հայաստանի տնտեսությունը երևի այս տարի ընդհանրապես չաճի, բայց հուսով ենք՝ սխալ կլինենք մեր կանխատեսման մեջ։ Միգուցե տարին ավելի լավ ավարտվի, քան զրոյական չափն է»,-ասել է նա։
ԱՄՀ պաշտոնյան նշել է, որ Հայաստանն արդեն իսկ կրում է 2009թ-ի ճգնաժամի հետևանքները, քանի որ այս ընթացքում ծախսել է այն ֆինանսական բուֆերները, որոնք կուտակել էր տարիներ ընթացքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում