
Հայտնի է Ինդոնեզիայում ինքնաթիռի աղետի պատճառը

Ինդոնեզիայում ռազմական Hercules C-130 ինքնաթիռի անկման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Այս մասին ինչպես գրում է The New York Times-ը, հայտարարել է երկրի երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ագուս Սուպրիյատնան:
Նրա խոսքով՝ օդաչուն հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին ու թույլտվություն է խնդրել բազա վերադառնալու համար:
«Ինքնաթիռը կործանվել է շրջադարձ կատարելիս»,-հայտարարել է վերջինս:
Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 116 մարդ՝ 101 ուղևոր ու անձնակազմի 12 անդամ, ինչպես նաև 3 մարդ, ովքեր ինքնաթիռի անկման վայրում են գտնվել:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը դուրս էր եկել Մեդան ռազմաբազայից ու ուղևորվում էր Նատունա կղզի: Ինքնաթիռը աղետի է ենթարկվել բազայից 5 կմ հեռավորության վրա: