Բաժիններ՝

Դավիթ Յուրչենկոն դեռ չի որոշել՝ խաղա՞լ Հայաստանի ազգային հավաքականում, թե՞ ոչ

Rsport.ru-ի թղթակիցը զրուցել է «Ուֆայի»՝ հայկական արմատներ ունեցող դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ: Զրույցի առանցքային հարցերից մեկն է եղել այն, թե ինչու Դավիթը չի ընտրում Հայաստանի ազգային հավաքականը, քանի որ Հայաստանում նրան սպասում են գրկաբաց: Ի պատասխան հարցադրումներին՝ Դավիթը պատասխանել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել:
«Հայաստանում դեռ հետաքրքրվում են ինձանով, ցանկանում եմ, որ ելույթ ունենամ ազգային ընտրանու կազմում:

Բայց ես չեմ ցանկանում, որ լեգիոներների սահմանափակումը տարածվի նաև ինձ վրա: Իմ կարծիքով՝ Ռուսաստանում պետք է ելույթ ունենան ռուս դարպասապահներ: Սակայն ես դեռ պատասխան չեմ հայտնել: Այնպես որ, վերջանական որոշման մասին կիմանաք ավելի ուշ: Ինձ տրվել է մտածելու ժամանակ, և ոչ ոք ոչ մի կերպ չի խոչընդոտում ինձ մտածել ու որոշում կայացնել»,- նշել է դարպասապահը:
Տեղեկացնենք նաև, որ թե երկրպագուները, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն կերպ ձգտում են Յուրչենկոյին ընդգրկել հավաքականի կազմում: Պորտուգալիայի հետ խաղից առաջ անգամ եղավ տեղեկատվություն, ըստ որի՝ Դավիթն արդեն համաձայնել է գալ Հայաստանի ազգային հավաքական: Բայց, ինչպես տեսնում ենք, շշուկներն այն ժամանակ անհիմն էին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս