Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 03-ին և 05-ին` հյուսիսային շրջաններում, 4-ին` շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 01-02-ին կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 04-05-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 1-3-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 11.10C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.30C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն