Բաժիններ՝

Հարյուրավոր բուդդիստներ բողոքի ցույց են կազմակերպել դալայ-լամայի դեմ

Անգլիական Օլդերշոտ քաղաքի Դորջե Շուգդեն բուդդայական աստվածության մի քանի հարյուր հետևորդ երեկ բողոքի ցույց են կազմակերպել տիբեթյան բուդդիստների հոգևոր առաջնորդ դալայ-լամայի այցի դեմ:

Նրանք դիմավորել են դալայ-լամային Մեծ Բրիտանիայում առաջին բուդդայական կենտրոնի բացմանը «Բավական է ստել» կարգախոսներով, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը::

Ցուցարարները հոգևոր առաջնորդին մեղադրել են կրոնական հետապնդման մեջ: Դալայ-լամայի կողմնակիցները խանգարել են ցուցարարներին:

Դորջե Շուգդեն բուդդայական աստվածության երկրպագուները, ինչպես և դալայ-լաման, բուդդիստներ են, սակայն նրանք վերջինիս մեղադրում են կրոնական ազատության սահմանափակումների մեջ, քանի որ դալայ-լաման արգելել է այդ աստվածության երկրպագությունը: Կողմերի միջև կոնֆլիկտը տևում է արդեն մի քանի տարի: budda4 budda1 budda budda5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930