Բաժիններ՝

Հետապնդել և վախեցրե՞լ են Մաքսիմ Սարգսյանին և Վաղինակ Շուշանյանին

Այս օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանին և Վաղինակ Շուշանյանին անհայտ անձինք հետապնդել և վախեցրել են, ինչի պատճառով էլ նրանք որոշել են «լքել» Բաղրամյան պողոտան և դադարեցնել պայքարը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մ. Սարգսյանը՝ մասամբ հաստատեց այդ տեղեկություները՝ ասելով, որ հետապնդում իսկապես եղել է իր և Վաղինակի նկատմամբ, բայց նրանց չեն վախեցրել:

«Ես շուրջ 3 տարի է՝ փողոցային պայքարի մեջ եմ, եղել են թե՛ հետևելու պրոցեսներ, թե՛ ծեծ և այլն: Այսինքն՝ ի սկզբանե մտնելով պայքարի մեջ, ես շատ լավ գիտակցել եմ այս ամեն ինչը, և եթե ես վախեցող մարդ լինեի, ի սկզբանե չէի մտնի պայքարի մեջ: Ինչի՞ց կամ ումի՞ց պետք է վախենամ: Ինձ համար որևէ վախենալու մարդ չկա, որևէ վախենալու բան ինձ համար չկա: Ես չեմ անում ինչ-որ բան, որից պետք է վախենամ: Որևէ նման բան չկա, դա ապատեղեկատվություն է: Եթե վախեցնելու դեպք լիներ, ես կհրապարակեի մամուլում այդ մասին՝ իմ իսկ անվտանգության համար, բայց հիմա նման բան չկա»,- հայտարարեց Մ. Սարգսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս