Բաժիններ՝

Դանիան պատրաստվում է ուժեղացնել հսկողությունը ԵՄ-ի հետ սահմաններում

Դանիայի նոր կառավարությունը պատրաստվում է ուժեղացնել անցագրային հսկողությունը ԵՄ երկրների հետ՝ համաձայն Շենգենյան համաձայնագրի պայմանների:

Այս մասին այսօր Գերմանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Դանիայի արտգործնախարար Քրիստիան Ջենսենը իր գործընկեր Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին, հայտնում է Reuters-ը:

Վերջին շրջանում ավելացել է Աֆրիկայից ու Մերձավոր արևելքից անօրինական ներգաղթյալների թիվը, որոնք աշխատում են գնալ ԵՄ: Հենց դա է դարձել սահմանային հսկողության ուժեղացման պատճառներից մեկը:
Երկրորդ պատճառը մաքսանենգ ապրանքների դեմ պայքարին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930