
Հարկավոր է օրենքով ամրագրել, որ ամուսնությունը տղամարդու ու կնոջ միություն է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Սահմանադրությամբ «ամուսնություն» հասկացության ամրագրման անհրաժեշտության մասին, որը, նրա խոսքով, նշանակում է կնոջ ու տղամարդու միություն:
Հիշեցնենք, որ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը «մեծ սխալ» է անվանել ԱՄՆ-ի որոշումը՝ օրինականացնել միասեռական ամուսնությունները:
«Ինչի՞ վրա է հենվում վրացական պետությունը: Մեր հավատի ու ընտանիքի ինստիտուտի, որի վրա պետք է հենվի ժամանակակից, ուժեղ Վրաստանը: Ընտանիքն անվանում են երկրորդ տաճար, ու ես հավատում եմ, որ հենց ընտանիքն է ամեն բարիքի գրավականը: Այդ պատճառով էլ ես՝ որպես վարչապետ ու քաղաքացի, կանեմ ամեն ինչ, որ Սահմանադրությունում լինի գրություն այն մասին, որ ամուսնությունը, ընտանիքը կնոջնու տղամարդու միասնություն է»,-հայտարարել է Զարիբաշվիլին վրացական «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցում:
Ընդ որում՝ նա նշել է, որ այսօր աշխարհում ամեն մի պետություն այդ հարցը յուրովի է լուծում:
«Իսկ մենք կարծում ենք, որ Վրաստանում այդ հարցը այսպես պետք է լուծվի»,-ասել է նա: