
Հայտնի է, թե ովքեր կսպասարկեն հայկական ակումբների խաղերը

Հայտնի են դարձել մրցավարների անունները, որոնք կսպասարկեն Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները։ Հիշեցնենք, որ որակավորման այս փուլում Հայաստանի բարձրագույն առաջնությունը ներկայանում է 3 թիմով՝«Շիրակ», «Ալաշկերտ» և «Ուլիս»:
Ձեզ ներկայացնում ենք այն մրցավարներին, ովքեր սպասարկելու են հայկական ակումբների մասնակցությամբ խաղերը։
«Շիրակ» – «Զրինսկի» – Խարալամբոս Կալոգերոպուլոս (Հունաստան)
«Ալաշկերտ» – «Սենթ Ջոնսթոն» – Յակոբ Կեհլետ (Դանիա)
«Բիրկիրկարա» – «Ուլիս» – Էրեզ Պապիր (Իսրայել)
Բոլոր հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, «Շիրակն» ու «Ալաշկերտը» կխաղան Հայաստանում, իսկ «Ուլիսը» հանդես կգա մրցակցի հարկի տակ: Պատասխան հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ին:
Սիրարփի Աղաբաբյան