Բաժիններ՝

Ինքնահրկիզում Ճապոնիայի արագընթաց գնացքում. կա 2 զոհ

Տոկիոյից Օսակա ուղևորվող արագընթաց գնացքի ուղևորներից մեկն ինքնահրկիզվել է ու ստացած այրվածքներից մահացել: Մահացել է նաև կրակից տուժած ևս մեկ ուղևոր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նվազագույնը 6 մարդ հոսպիտալացվել է:

Երկաթուղային ընկերության ներկայացուցիչը պատմել է BBC-ին, որ գնացքի վագոնում ուղևորներից մեկն իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել ու ինքնահրկիզվել: Դրա հետևանքով վագոնում հրդեհ է բռնկվել ու ուժեղ ծուխ է լցվել:

gnn

Իշխանությունները կարծում են, որ չարագործը ցանկացել է այդկերպ ինքնասպան լինել՝ իրեն հրդեհելով զուգարանում: Ծխահարումից մահացած ուղևորուհին հայտնաբերվել է վագոնի հակառակ մասում:

Տուժածներից ոմանք ծանր վիճակում են ծխահարման հետևանքով:
Ոստիկանությունը հետաքննում է տվյալ փաստը: Տեղի ունեցածը իսկական շոկ է առաջացրել ճապոնացիների շրջանում:

indzonez

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930