Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ով Երևանում մասնակցում է վրաց-հայկական իրավական ֆորումին, հայտարարել է, որ Վրաստանի ու Հայաստանի միակ զենքը տարածաշրջանում ստեղծված իրավիճակում, ուժեղ ժողովրդավարությունն է: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սոմալիի Լեգո քաղաքում իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալների հարձակման հետևանքով զոհվել է նվազագույնը 30 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համաձայնության է եկել երկրի խորհրդարանի նախագահի թեկնածուի ընտրության հարցում: Ինչպես հայտնում է TRT Haber հեռուստաալիքը, նա Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն է:
Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ ինքն այդ պահին ժողովի մեջ է, ու հասցրեց միայն ասել այն, որ Գրողների միության դռները բացվում ու կողպվում են նախատեսված ժամերին, այնպես որ, գիշերող ցուցարարները շենքի ներսում գիշերելու հնարավորություն չունեն. «Բայց օրվա ընթացքում գալիս են, ջրից են օգտվում, զուգարան են գնում, է՞լ ինչ անենք»,- ավելացրեց նա:
Ինձ շատ են հարցնում՝ ինչո՞ւ ոչ օրգանական, ավելի հեշտ չէ՞՝ ձեր պորտֆելն ինքներդ ավելացնեք՝ առանց որևէ մեկի ձեռքբերման:
Բաղրամյան պողոտայում այսօր ցուցարարները հանդես են գալիս ուշագրավ գրությամբ պաստառներով: «Ջրել կա, բռնել չկա», «Ջրցանս ուտեք», «Պահանջում ենք Բաղրամյանի գրանցում», «Ձեր ճիշտը մեր ճշտին չի», «Վաճառվում է Բիբինը 7 դրամ», և այլն:
Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարները մտադիր են ակցիան շարունակել այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իրենց պահանջները:
Հունիսի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ:
Թունիսի 5 աստղանի Imperial հյուրանոցում ահաբեկիչների զոհերի թիվը հասել է մինչև 27 մարդու, Sputnik գործակալությանը հայտնել են են երկրի ԱԳՆ-ից:
Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ստորագրել են ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի արձանագրությունը:
ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ հանդես են եկել հայտարարություններով:
Քուվեյթի մայրաքաղաքի մզկիթում ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչև 23 մարդու, վիրավորվել են տասնյակ մարդիկ, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
«ՀՀ տնտեսությունը ռիսկային վիճակում է գտնվում, այս տարվա ընթացքում կանխատեսելի է մինչև 10% տնտեսական անկման հնարավորություն:
«Յունիբանկն» իր ավանդատուների համար յուրաքանչյուր շաբաթ իրականացնում է նվերների խաղարկություն: Բանկն արդեն շնորհավորել է 9 ավանդատուների և նրանց հանձնել նվերները` Microsoft Lumia 640 հեռախոսներ:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հրամայել է մոբիլիզացնել ուժերը Իզեր դեպարտամենտի Ռոնա-Ալպայի շրջանում և ուժեղացնել պաշտպանությունը, որտեղ տեղի էր ունեցել ահաբեկչությունը, հայտնում է AFP-ն:
ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում նախօրեին ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է կանխակալ ու անհիմն՝ ուղղված Բաքվի դեմ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 1-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արագածի, Կողբի 1-ին և 2-րդ, Շևչենկոյի, Եղբայրության, Հ. Հովսեփյան, Նիզամու փողոցների, Արարատյան փող. 1-ին և Թամանցիների փող. 3-րդ նրբանցքների, Բագրատունյաց պող. 7-40, Ղարիբջանյան 46-120, Արարատյան 1-60, Չեխովի 11-56, Մանանդյան 21-35, Մանթաշյան 35-90, Արտաշիսյան 1-41 համարների, Չեխովի փողոցի փակուղու ջրամատակարարումը:
Մեր հարցին՝ ըստ Ձեզ՝ նախաձեռնող խումբը պայքարի ճի՞շտ ձև է ընտրել՝ հաշվի առնելով, որ բացառում են որևէ բանակցություն իշխանությունների հետ, Գ. Իսագուլյանը պատասխանեց. «Շատ լավ է, որ տղաները (նախաձեռնող խմբի.- Ա.Ք.) քաղաքականացված չեն: Նրանք տեսնում են, որ ոչ մի նման կարգի բանակցություն արդյունքի չի բերել: Ես, իհարկե, չեմ կարծում, որ ճիշտ է նրանց առաջարկած մոդելը, որ հանրապետության նախագահը գա բոլոր ցուցարարների ներկայությամբ բանակցություններ վարի: Բայց այն, որ առաջարկում են տղաները, որ հասարակությունը հավաքվի Բաղրամյան 26-ի դիմաց, որից հետո իրենք կմտնեն ներս՝ առնվազն 3 հեռուստաալիքների ուղիղ եթերի ներքո կվարեն բանակցություններ, շատ կարևոր է»:
Դեղին վարդեր՝ Բաղրամյանի ակտիվիստներին:
Եկեք, միացեք. դերասանուհի Անի Խաչիկյանի կոչը Բաղրամյան պողոտայից:
«Նախագահին զեկուցել են, որ մինչև օրվա վերջ կավարտվեն այդ ջրհեղեղի հետևանքների ոչնչացման աշխատանքները ենթակառուցվածքների համար, ամբողջությամբ կվերականգնվի օդանավակայանի աշխատանքը»,-ասել է Պեսկովը:
Հունիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻՆ «Արտակարգ քաղաքում» բացվեց գեղեցկության սրահ, որը նախատեսված է նախարարության հաշմանդամ աշխատակիցների համար։
ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց այն մասին, թե ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը և խուսափել տարբեր տեսակի հիվանդություններով վարակվելուց: Նա թվեց մի քանի քայլեր, որոնք պարտադիր պետք է կատարել հանգստի մեկնելուց առաջ և հանգստի ընթացքում.
«Սերոբները որտեղի՞ց եկան, Ռուսաստանի՞ց, թե՞ Արևմուտքից իրանց բարքերը բերեց, երեխեքին այլասերեց»,- հարցրեց Գ.Եղիազարյանը:
Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Մոսկվայում՝ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, տեղի կունենա համերաշխության ակցիա, որի մասնակիցները իրենց զորակցությունը կհայտնեն հայաստանյան բողոքի ցույցերի մասնակիցներին: Ակցիայի կազմակերպիչները Մոսկվայի հայկական կազմակերպություններն են:
Ըստ նրա՝ գազային հանձնաժողովը լիազորված չէր հանցագործություն քննելու ու պատասխանատվության ենթարկելու: Լ.Ալեքսանյանը դատարան դիմելու է որպես քաղաքացի և որպես պատգամավոր. «Բնականաբար, մի բնակիչը դժվարություն կունենա դիմել դատարան էդ մեծ համակարգի դեմ: Եթե նախագահը դիմի, դա քաղաքական հարց կլինի: Բայց ամեն մեկը կարող է բացահայտել ու դիմել իրավական դաշտ»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հիշյալ գերատեսչությունների կողմից քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում են այն խնդիրներին, որոնց հետ առնչվում են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները, ուստի կարևոր է, որ դրանք երկկողմ քննարկումների, փորձի փոխանակման շնորհիվ արդյունավետ լուծումներ ստանան, և քաղաքացիներն զգան կատարված բարելավումները:
Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարները շարունակում են ակտիվ պայքարը: «Ոչ թալանին», «Բիբինս ուտեք» և այլ վերտառությամբ պաստառներով, ինչպես նաև հայրենասիրական երգեր երգելով ու պարելով պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ, ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը: