Բաժիններ՝

Նունե Բակունցը զգուշացնում է. «Չի կարելի լողալ դեկորատիվ լողավազաններում»

ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց այն մասին, թե ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը և խուսափել տարբեր տեսակի հիվանդություններով վարակվելուց: Նա թվեց մի քանի քայլեր, որոնք պարտադիր պետք է կատարել հանգստի մեկնելուց առաջ և հանգստի ընթացքում.

«1. Այլ երկիր մեկնելիս (հատկապես արևադարձային երկրներ), պետք է հետաքրքրվել, թե տվյալ վայրում որ հիվանդություններն են տարածված: Որոշ երկրներ հատուկ նախապատրաստական միջոցներ են պահանջում: Եվրոպական և ամերիկյան երկրներում, օրինակ, տարածված է կարմրուկը: Նմանատիպ հիվանդություններից խուսափելու համար մեկնելուց առաջ դիմեք պոլիկլինիկա և ստուգեք ձեր պատվաստումային վիճակը: Խոսքը բոլոր տեսակի պատվաստումների է վերաբերվում:

2. Հանգստի մեկնելիս, երբ փոխում ենք մեր տեղը, 1-2 օր օրգանիզմը պետք է ադապտացվի: Այդ ընթացքում թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների մոտ կարող են ի հայտ գալ տարբեր տեսակի  տհաճ երևույթներ՝ անհանգստություն, հոգնածություն և այլն: Անհրաժեշտ է գոնե առաջին- երկու օրերին չփոխել սովորական ռեժիմը, սնվել սովորական սննդով, էկզոտիկ բաներ քիչ փորձել: Խմելու ջրին ևս պետք է ուշադրություն դարձնել:

3. Պաշտպանվեք տարբեր տեսակի մոծակներից և մլակներից, որոնք կարող են տարբեր հիվանդություններ փոխանցել:

Կարդացեք նաև

4. Լողալ կարելի է միայն լողի համար թույլատրված վայրերում: Չի կարելի լողալ դեկորատիվ լողավազաններում (նկատի ունի քաղաքային շատրվաններով լողավազանները, որոնք լողալու համար նախատեսված չեն, -Ռ.Մ.): Լողալուց առաջ ծանր սնունդ չընդունել:

5. Արևայրուք ընդունելն սկսեք քչից: Ջրային ավազանների մոտ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուժեղանում են: Իսկ ժամը 12:00-17:00-ն  ուլտրամանուշակագույն ճառագայթների ամենաուժեղ ժամն է: Այդ ժամերին ագելվում է արևայրուք ընդունել: Արևայրուք կարելի է ընդունել նաև ստվերում: Օգտագործեք արևապաշտպան քսուքներ:

6. Խուսափեք տեղում պատրաստվող սննդից, պաղպաղակից և տարբեր տեսակի հյութերից:

7. Պահպանեք մարմնի և ձեռքերի հիգիենան:

8. Մաքուր լվացեք այն մթերքները, որոնք ուտելու եք առանց ջերմային մշակման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս