
«Յունիբանկն» ավանդատուներին հանձնեց նվերները

«Յունիբանկն» իր ավանդատուների համար յուրաքանչյուր շաբաթ իրականացնում է նվերների խաղարկություն: Բանկն արդեն շնորհավորել է 9 ավանդատուների և նրանց հանձնել նվերները` Microsoft Lumia 640 հեռախոսներ: Յուրաքանչյուր խաղարկությանը, որին մասնակցում են տվյալ շաբաթվա ընթացքում բանկում 181 օր և ավելի ժամկետով նոր ավանդ ներդրած բոլոր ավանդատուները, բանկը խաղարկում է երեք հատ հեռախոս: Խաղարկության շահողները որոշվում են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:
Նվերների խաղարկությունները «Յունիբանկը» նախատեսում է անցկացնել մինչև 31.07.2015թ. ներառյալ: «Յունիբանկի» ավանդները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել խնայողությունները պահպանելու և կուտակելու արդյունավետ տարբերակ: Ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկն առաջարկում է մինչև 16.1% տարեկան տոկոսադրույքով ավանդներ ՀՀ դրամի և 7.5% տարեկան տոկոսադրույք ԱՄՆ դոլարի դեպքում: