Բարձր գնահատելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ձևավորված քաղաքացիական շարժումը՝ Հանրային խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն հասարակական շարժումներին, որոնք ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների մոտ էր եկել երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նրան չեն զարմացնում հանրահավաքների աննախադեպ չափերը. «Լավ էլ նախադեպ են»,- ասում է նա:
Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
Ֆրանսիայի արևելքում գտնվող Սեն-Կանտեն-Ֆալավյե քաղաքում հարձակում են գործել հեղուկացված բնական գազի գործարանի վրա: Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, նվազագույնը 1 մարդ վնասվածքներ է ստացել:
Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 38 շենքի բակում աղջկա դի կա:
Մենք գիտակցում ենք, որ այս տեխնիկական խնդիրներն անհարմարություններ են ստեղծել բազմաթիվ մարդկանց համար և ներողություն ենք խնդրում ուղևորությունների հետ կապված ձեր ծրագրերը խաթարելու համար: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում խնդիրն հնարավորինս շուտ կարգավորելու ու վիզաների տրամադրման բնականոն գործընթացը վերականգնելու ուղղությամբ:
Ցանկանում ենք հիշեցնել պրն. Աբրահամյանին, որ ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածով արգելվում է լինել խոշոր ձեռնարկատեր և միաժամանակ՝ կառավարության անդամ: Այլոց գործողությունները վարկաբեկելու փորձ անելուց և քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը լոկ փողոց փակելուն հանգեցնելուց առաջ լավ կլինի, որ նախ սեփական անձի նկատմամբ կիրառի Սահմանադրությունը:
«Ես միանշանակ կողմնակից եմ պահանջին, որ դրված է հրապարկում: Եթե դա չիրականացվի, հաջորդ տարի 10-20 դրամով թանկացման խնդիր է դրվելու: Պետք է կառավարությունը և սեփականատերը 5-6 ամիս բանակցությունների միջոցով իրենց վրա վերցնեն այս խնդիրը և ստեղծեն մոդելը, որ խնդիրները լուծեն: Այս թանկացումով ոչ մի խնդիր չի լուծվում»:
Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։
Հայաստանում ստեղծված գաղջ մթնոլորտի պայմաններում կան լուսավոր կետեր՝ երիտասարդները, որ դուրս են եկել պայքարի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Բնակվում եմ Բաղրամյան փողոցում եւ ակամայից այդ ամենի մասնակիցն եմ, երիտասարդները պարում են, երգում, որպես այդպիսին մեր պատկերացրած ցույցը չէ, ավելի շատ երիտասարդության հավաքի է նմանվում, ոչ թե ցույցի։
«Սարգսյանը, ով դեռ հրապարակավ չի մեկնաբանել տեղի ունեցող ցույցերը, նախօրեին ուղևորվել է Բրյուսել»,-գրում է «Գոլոս Ամերիկին»:
«Հիմա մեր պանծալի երիտասարդները դուրս են ելել պայքարի և նրանք արդեն հաջողության հասել են, ու իշխանությունները պետք է մտածեն լուծում գտնելու մասին: Այդ օղակը պետք է կրկին ՀՀ սեփականություն դառնա, այլ ելք ես չեմ տեսնում»:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների և մի քանի քաղաքացիների միջև ընդհարում տեղի ունեցավ։ Երկու կին ակտիվիստներին հորդորում էին շշեր նետել ոստիկանների վրա և նրանց հետ կոպիտ վերաբերվել։
«Երկրի նախագահին ու գերագույն հրամանատարին պահանջներ չեն ներկայացնում, այդպես չի լինում: Երբ քաղաքացուն երեք օր շարունակ ձեռք է մեկնում երկրի նախագահը, նա չպետք է հրաժարվի: Հրաժարվելը նշանակում է, որ բողոքի ակցիայի ղեկավարները չունեն ծրագիր, ասելիք չունեն»:
«Ես հասկանում եմ, որ խնդիրը նաև նրանում է, որ ի տարբերություն Բուլղարիայի, որտեղ էներգետիկ ընկերությունները երեքն են, Հայաստանում ընդամենը մեկն է: Հարկավոր է պարզել՝ արդյոք ընկերությունը չարաշահում է իր մենաշնորհային դիրքը»:
Բաղրամյան պողոտայում ուրախ մթնոլորտ է. դերասանուհի Անի Խաչիկյանը խաղ կազմակերպեց:
Ավելի քան 400 տուն է Սոչիում ջրածածկ եղել հորդառատ անձրևներից առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Վտանգավոր գոտուց տարհանվել է 20 ընտանիք: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ադլերի շրջանում հայտնաբերվել է տղամարդու դի:
Երեկվանից տեղացող հորդառատ անձրևների հետևանքով Սոչիի փողոցներում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել:
Երևանյան բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն գնա փոխզիջման երկրի իշխանությունների հետ ու ցույցերը շարունակվելու են մինչև չեղյալ հայտարարարվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հովիկ Աբրահամյանի որոշումը «փորձ է պառակտել ժողովրդին, որը չի անցնի». Կարգին Հայկո:
ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
Առավոտը՝ Բաղրամյան պողոտայում:
Մեր տեղեկություններով` Ռուսաստանում բավականին անհանգստացած են ոչ միայն հայաստանյան իրադարձություններով, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ պարոն Պեսկովը ոչ միայն ուշիուշով հետեւում է այդ գործընթացներին, այլեւ փորձում են հասկանալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, իրենց ասելով` «սպասվող» «Մայդանից» խուսափելու համար:
2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ (նա առավել հայտնի է ձվերի Խաչիկ, Վալենսիայի Խաչիկ) ածականներով:
Քննութոյւնների հիմնական արդյունքների ամփոփումից հետո մնացած թափուր տեղերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն, որպեսզի դուրս մնացած, բայց դրական միավորներ ունեցող դիմորդները կարողանան կողմնորոշվել:
Արդեն ավանդույթի համաձայն, այսօր՝ հունիսի 26-ի առավոտյան՝ ժամը 8.30-ին Բաղրամյանի պողոտայի սկզբնամաս այցելեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Դիտելով նստացույցի վայրը՝ նա հիշեցրել է հավաքվածներին, որ անհրաժեշտ է բոլոր ժամերին մաքրություն պահպանել:
Ադամաթուզը նպաստում է երջանկության հորմոն սերոտոնինի ստեղծմանը, որն օգնում է սթրեսային իրավիճակների, դեպրեսիայի ժամանակ։
Մինչ մեր երկրում անպտուղ բանավեճեր են ընթանում ալյուրի հարստացման գաղափարի շուրջ, աշխարհում հացահատիկից արդյունաբերական եղանակով ստացվող ալյուրի պարտադիր հարստացման ծրագրում ընդգրկվեց ևս մեկ երկիր՝ ընդհանուր թիվը հասցնելով 83-ի։
Այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը սենսացիոն հայտարարություն արեց ամբիոնից։