Մոսկվայի հայերը ակցիայով իրենց զորակցությունը կհայտնեն երևանյան ցույցերի մասնակիցներին

Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Մոսկվայում՝ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, տեղի կունենա համերաշխության ակցիա, որի մասնակիցները իրենց զորակցությունը կհայտնեն հայաստանյան բողոքի ցույցերի մասնակիցներին: Ակցիայի կազմակերպիչները Մոսկվայի հայկական կազմակերպություններն են:

Facebook-ում ակցիայի պաշտոնական էջում նշվում է, որ «Մոսկվայի հայերը աջակցում են Հայաստանի քաղաքացիների պահանջներին՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»:

Օգտատերերից մեկը գրել է, որ իրենք խաղաղ ակցիա են ակցկացնելու, այն չի խախտելու հասարակական կարգը: «Ակցիան կրում է միանգամայն խաղաղ բնույթ, ու չենք պատրաստվում խախտել Մոսկվայի հասարակական կարգը, ոչ մի բողոքի ցույց ու զանգվածային անկարգություն տեղի չի ունենալու: Խնդրում ենք Մոսկվայի քաղաքացիներին ու բնակիչներին ներողամտորեն վերաբերվել հնարավոր անհարմարություններին»,-սոցցանցում գրել են ակցիայի կազմակերպիչները:
Ակցիայի վերջում խաղաղ ցույցի մասնակիցները նամակ կհանձնեն դեսպանությանը:

Տեսանյութեր

Լրահոս