Եվրոպական խաղերում ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երրորդ տեղի համար առաջին գոտեմարտում ուժերը չափեց Շվեյցարիայի ներկայացուցչի հետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 9.00-23.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Գաջեգործների, Նոր Արեշի 7, 9, 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 48, 50 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Եթե արդեն հոգնել եք դեմքի մաշկի խնդիրներից՝ չոր մաշկ, ակնե, բշտիկներ, ծակոտիներ, ապա healthylifetricks կայքի ներկայացրած բաղադրատոմսը ձեզ համար է: Այս հրաշալի դիմակը կօգնի ազատվել վերը նշված բոլոր խնդիրներից:
168.am-ի տեղեկություններով` հաճախակիացել են հոսանքազրկումները հատկապես Երևան քաղաքում, Արմավիրի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում այն դեպքում, երբ վերջին մի քանի տարիների ընթացքում նման համատարած հոսանքազրկումներ չեն եղել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել:
Դուք ձգտում եք դառնալ ամենալավը: Դուք ունեք բարձրագույն ամբիցիաներ և ստանդարտներ: Մարդկանց կարող է թվալ, որ Ձեզ հետ դժվար է, բայց ամենից դժվարը հենց ինքներդ Ձեզ հետ է: Դուք ջանասիրաբար աշխատում եք, բայց էգոիստ չէք: Դուք աշխատում եք, որովհետև ցանկանում եք աշխարհը ավելի լավը դարձնել: Դուք սիրում եք, քանի Ձեզ չեն վիրավորել: Իսկ դրանից հետո…. չեք դադարում սիրել: Շատ քիչ մարդիկ կարող են ըստ արժանվույն գնահատել այն, ինչ Դուք անում եք:
Կայենյան պղպեղը 9000 տարվա պատմություն ունի: Այն, որպես դեղամիջոց, օգտագործվում էր դեռևս հնում՝ բնիկ ամերիկացիների կողմից: Այս պղպեղը պատկանում է կարտոֆիլի, լոլիկի և սմբուկի ընտանիքին:
Ֆորմալդեհիդը, նիտրոբենզինն ու մեթիլենի քլորիդը քաղցկեղածին տարրեր են, որոնք առկա են ներկերի, պլաստիկ ապրանքների, օծանելիքների և շամպունների բաղադրության մեջ: Բոլորս էլ ունենք այս ապրանքներից մեր տանը, ինչն էլ նշանակում է, որ մեզ շրջապատում են այնպիսի տարրեր, որոնք կարող են վնասել մեր առողջությանը:
Խորհրդարանական ընդդիմությունը հաջողեց օրենքի նախագիծ տապալել։ Այն էլ ի՜նչ նախագիծ։ Կառավարությունն ամռան տապին արտահերթ նիստ էր հրավիրել։ Հրավիրել ու ուզում էր կարգավորել գիտական ու գիտատեխնիկական գործունեության ոլորտը։ Ոչ իշխանական պատգամավորները չթույլատրեցին։ Մինչդեռ օրենքի նախագիծն արդեն խորհրդարանական մի ընթերցում անցել էր։ Բավական տարօրինակ նախագիծ էր։
«Շարժումը Սերժ Սարգսյանին չասաց՝ «ոչ»: Շարժումը «ոչ» ասաց Սերժ Սարգսյանի պայմաններին, նախապայմաններին, բայց ոչ՝ բանակցելուն: Հայաստանյան շարժման պատասխանատուները ճիշտ կեցվածք ընդունեցին՝ մտածելով, որ նախ՝ պետք է շարժումը զարգացնել, ապա միայն բանակցել ՀՀ իշխանությունների հետ: Իմ համոզմամբ` Սերժ Սարգսյանի հետ միայն բանակցելն արդեն իսկ հաղթանակ է այդ շարժման համար: Եթե կա գոնե մեկը ՀՀ կառավարությունում, որ կարող է լսել շարժման մասնակիցների ձայնն ու կեցվածքը, հիանալի է»:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը այսօր դարձավ 24 տարեկան, և ստացավ, իր խոսքով, ամենամեծ նվերը՝ պայքարով լիցքավորված, հազարավոր ցուցարարներով լի հրապարակ:
Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Միքայել Նարիմանյանի, Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ Արամ Սիմոնյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ Ոստանիկ Մարուխյանի ընտրության արդյունքները:
ArmComedy. #ElectricYerevan:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան:
НТВ-ի լրագրողը դեռ երկար կհիշի հայ ցուցարարի հետ այս հարցազրույցը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 26-ին Վիեննայում կմասնակցի «Վեցյակի» ու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, հայտնում է RIA Novosti-ն:
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող նստացույցի և բողոքի ակցիայի մասնակիցները ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել:
Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորն այսօր զրուցել են ցուցարարների հետ:
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
Մանկունյանցիները ֆուտբոլիստին պատրաստ են տարեկան վճարել 11 մլն երվո:
Կեղևահանեք ադամաթուզը, կեղևը մանր կտրատեք կամ աղացեք, լցրեք 1 լ տարողությամբ ապակյա տարայի մեջ, ավելացրեք շաքար, թթվասեր և մոտ 1 լ ջուր։ Երկուսից-երեք օր հետո տեղի կունենա խմորում։ Քամեք, պահեք սառնարանում։
Արա Աբրահամյանի հարցազրույցը Poссия 24-ին:
«Իշխանություն փոխել կարելի է միայն այն պարագայում, որ նրանք, ովքեր գալիս են՝ խոստանան փոխել համակարգը: Իսկ եթե հնչեն կոչեր, թե համակարգը լավն է, կատարողներն են վատը՝ ես դա չեմ ընդունի»:
«Մենք իշխանափոխության համար չենք եկել, մենք եկել ենք հոսանքը չթանկացնելու համար»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող նստացույցի և բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը:
«Արփա-Սևան» ջրատարի երկրորդ թունելում ի հայտ եկած վթարային հատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքը ֆինանսավորելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել է 18 մլն դրամ:
«Մենք ոստիկանության հետ մաքսիմում բաց ենք համագործակցում»,- ասաց Մաքսիմը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Դերասան Վարդան Պետրոսնյանը շարունակում է հացադուլը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ նրա առողջական վիճակը բավարար է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել այն օրինագիծը, որը 60 մլն դոլարի փոխհատուցում է նախատեսում տրամադրել արտասահմանյան այն քաղաքացիներին, որոնց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ճամբարներ են տեղափոխել ֆրանսիական երկաթուղային ճանապարհներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օգտագործելով այս երկու մթերքները, դուք կարող եք լուծել երկու կարևոր խնդիր. հեռացնել մաշկի մահացած բջիջները և հարթեցնել մանր կնճիռները։ Վերջերս սոդայի մասին կարծես հաճախ ենք սկսել գրել (Տե՛ս, «Սոդա. ինչպես օգտագործել այրվածքի և ուռուցքների դեպքում», «168 Ժամ», 14.04.2015թ., և «Հանճարեղ Ա. Ամասիացին` սոդայի մասին», 09.06.2015թ.)։ Սակայն ամենակարևոր ասելիքը դեռ առջևում է, որին առաջիկայում կանդրադառնանք։