Ֆրանսիայի վարչապետը հրամայել է ուժեղացնել անվտանգությունը ահաբեկչությունը հարակից շրջաններում
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հրամայել է մոբիլիզացնել ուժերը Իզեր դեպարտամենտի Ռոնա-Ալպայի շրջանում և ուժեղացնել պաշտպանությունը, որտեղ տեղի էր ունեցել ահաբեկչությունը, հայտնում է AFP-ն:
Այսօր տեղական ժամանակով ժ. 10.00-ին (Երևանի ժամանակով ժ. 11.00-ին) Իզեր դեպարտամենտում գտնվող գործարանի տարածքում, որի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 1 մարդ, մի քանի մարդ վիրավորվել է:
Նշվում է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է իսլամիստական դրոշ ու գլխատված մարմին:
Գործարանի տարածքից տարհանվել է 40 մարդ: