Բաժիններ՝

Թուրքիայի իշխող կուսակցությունը տվել է երկրի խորհրդարանի նախագահի իր թեկնածուի անունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համաձայնության է եկել երկրի խորհրդարանի նախագահի թեկնածուի ընտրության հարցում: Ինչպես հայտնում է TRT Haber հեռուստաալիքը, նա Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն է:

Ավելի վաղ այդ պաշտոնի համար նշվում էր ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրի անունը: Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները առաջադրել էին երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնում իրենց թեկնածուներին:

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը առաջադրել է նախկին ղեկավար, 77-ամյա Դենիզ Բայքալին, ով ներկայում ժամանակավորապես ղեկավարում է Թուրքիայի խորհրդարանը, իսկ «Ազգային շարժում» կուսակցությունը՝  Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իխսանօղլուին:

Թուրքիայում խորհրդարանի նախագահի ընտրություններն տեղի կունենան հունիսի 30-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս