Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանի խնդրով: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Ն.Զոհրաբյանը նշեց, որ երեկ 37 պատգամավորների ստորագրությամբ միջնորդությունը՝ կցված Գ.Ենոքյանի առողջական վատ վիճակը հաստատող բժշկական տեղեկանքի հետ, ներկայացվել է դատախազությանը, բայց այսօր անձամբ է ներկայացրել խնդիրը:
«Ես ասել եմ, որ պետությունը, պետական մարմինները խախտել են գրված օրենքները, բայց, ցավով պետք է ասեմ, որ այդ խումբն էլ խախտել է չգրված օրենքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունների, այնուհետև ազատ արձակման դեպքերի մասին՝ նման տեսակետ հայտեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանն
«Փաստերն այնպիսին են, ժամանակի ընթացքում հանրությանն էլ կներկայացվեն, որ այստեղ արդեն ԱԺ պատգամավորի միջամտության խնդիր չկա, որովհետև քննչական գործողություններ են, իրենց գաղտնիությունն են ապահովում:
Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իսպանական պրեմիերայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը:
Հարցին, թե ե՞րբ են դադարելու անընդհատ ներել Սուրիկ Խաչատրյանին, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ներելը վատ բան չէ, բայց ես չեմ կարծում, որ իրավաբանորեն ներել հնարավոր է որևէ հանցագործի»:
Թե ինչո՞ւ լուսանկարվեց Օսիայի գործընկերոջ հետ, Գ.Սահակյանը պատասխանեց, թե չի էլ նկատել, որ նկարում են. «Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ ինչ-որ թաքուն տեղերում հանդիպեմ: Երևի ինչ-որ մեկը նկարել է: Ընդհարապես, որ նայում եմ ադ նկարը, ես նման հագուստ էլ չունեմ»:
Աշխարհի 54 երկրում ստեղծվելու է 112 ընտրատեղամաս:
«Այսօր դուք բոլորդ էլ գիտակցում եք, որ հնարավոր չէ՝ այսօր մի ուժ տանի ժողովրդին արտահերթ ընտրության: Մենք եռյակին էլ էինք ասել, որ՝ թող իրենք առաջարկեն՝ ինչ քայլերով են գնալու արտահերթ ընտրության, մենք կորոշենք՝ մասնակից կլինե՞նք, թե՞ ոչ»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2013թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրողի որոշմամբ՝ փոխվեց ամբաստանյալ Գոռ Առաքելյանի մեղադրանքը և նոր մեղադրանք առաջադրվեց:
Վրաստանում նախագահական հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի աշնանը:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) նախատեսում է 2015-2016թթ. ընթացքում կազմակերպել արտասահմանում աշխատող հայ մեծանուն գիտնականների դասախոսությունների շարք Հայաստանում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ապրիլի 30-ին, ժամը 08.40-ին Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1964 թ. ծնված Կոլյա Մ.-ն և հայտնել, որ
«Սկզբում ես մտածում էի, թե ռուսները կդժգոհեն, որ հարկային մասը տեղափոխվում է Հայաստան: Բայց սա իրենց համար շատ շահեկան է, երկու խնդիր են լուծում՝ դեմոգրաֆիկ և աշխատուժի պակասի խնդիր: Ռուսները դեմ չեն, որ այս օրենքը մեզ մոտ աշխատի: Արդյունքում՝ 5% թե 10%, բայց նպաստելու է արտագաղթին: Իսկ դա Հայաստան համար թիվ է: Գնացողների մի մասը մնում է ՌԴ-ում: Սա նպաստելու է մեր արտագաղթին»:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը ներկայացրեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որով հստակեցվում են խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումները:
Եվրոն երեկվա թանկացել է միջինը 5 դրամով. առքի միջին գինը 541 դրամ է, վաճառքինը՝ 551 դրամ։
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը չի զիջել իր դիրքերը և պահպանել է 77-րդ հորիզոնականը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, և պարզվել է, որ մի տղամարդ խաբեությամբ մուտք է գործել այդ կնոջ բնակարան և սպառնալիքներ տեղալով՝ պահանջել ոսկի ու գումար, սակայն կնոջը հաջողվել է երեխայի հետ փախուստի դիմել:
Կառավարությունը այսօր սահմանել է, որ վտանգավոր բեռ տեղափոխող բեռնատար և հատուկ գնացքները պետք է կահավորվեն շարժական օբյեկտների մոնիթորինգային սարքավորումներով, որոնք միացվելու են ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի (911 ծառայության) հետ:
Այն տպագրվել է 4000 օրինակով:
Թուրքիան շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել C-300-ների պոտենցիալ գնման նկատմամբ:
Խոսքը գնացել է այսօր՝ ժամը 17.00-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուն պես կալանքը որպես խափանման միջոց չընտրելուն: Գլխավոր դատախազը եւս մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական վիճակով, գրեթե վստահ եմ, որ տիկին Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի, 17.40-ից տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցով:
«Ապրիլի 24-ի բարձրացրած վերելքը պետք է բաց չթողնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների բարձրացրած վերելքի և դա ճիշտ օգտագործելու անհրաժեշտությանը:
«ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` խոսելով տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա նշեց, որ աշխարհը փոփոխվում է, և փոփոխվում է իրավիճակը նաև Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի շուրջ:
«Ռուս-թուրքական հարաբերություններում նշանակալի դերակատարություն ունեն արևմտյան ճնշումները Թուրքիայի նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը` անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկային Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո:
Maersk Tigris բեռնանավի կալանման մասին հայտնի է դարձել ապրիլի 28-ին:
Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց ծառայությունը, և եթե հիշում եք, վերջերս կառավարությունը կրկնապատկեց վետերանների Պատվո վճարները:
Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով մայիսի 22-ին նշանակված վերջին զանգի արարողությունը, կառավարության անդամներին հանձնարարել է այդ օրն այցելել կրթօջախներ և շրջանավարտներին շնորհավորել այդ իրադարձության առթիվ:
Ներկայումս մեր առաջադրանքն այն է, որ չկրկնենք դիմակայությունները և հատկապես՝ ռազմական:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել է Արիզոնայի սենատոր Ջոն ՄըքՔեյնին, Ռոդ Այլենդի սենատոր Ջեք Ռիդին և Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեսին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքին։