Օստեոպորոզը ոսկորների առաջացման և ոչնչացման գործընթացների միջև հավասարակշռության կորուստն է: Օստեոպորոզ հիվանդությունն ի հայտ է գալիս, երբ օրգանիզմում կալցիումի պակաս կա:
Եթե հայտարարելու լինեմ, կհայտարարեմ: Ես դրան վերաբերում եմ նորմալ. փաստորեն, ես այդքան կամ, որ իմ մասին լուրեր են պտտվում: Դա համարում եմ միայն ուրախալի փաստ:
Մայիսի 8-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Խարդախություններ՝ կայքերի հայտարարություններով:
«Ես պատիվ ունեի այդ համերգին ներկայացնել Հայաստանը: Երգեցի նաև չիլիացի կոմպոզիտոր Օվիդեո Ֆերրարի կողմից հատուկ ինձ համար գրված «Intimidates» երգը, քանի որ դահլիճում ոչ միայն հայեր էին, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ»:
Դատարան է ուղարկվել Երևանում տեղի ունեցած սպանության դեպքով հարուցված քրեական գործը
«Չեմ փոշմանել, պետք լինի՝ հիմա էլ կգնամ. իմ հայրենիքի համար եմ գնացել»,- պատերազմի օրերը հիշելիս՝ այս խոսքերն է ամեն անգամ կրկնում երկրապահ Կարո Ջալալյանը: Կարոն մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին և վերջին օրերին վիրավորվել է, այժմ երկրորդ կարգի հաշմանդամ է:
Մայիսի 7-ին, ժամը 21.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում, «Բարի Սամարացի» գործարանի դիմաց, վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու:
Այսօր «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կազմակերպել էր հանային քննարկում՝ կապված Էլեկտրաէներգիայի թանկացման հարցի հետ: Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով:
Այս տարվա մարտի վերջի դրությամբ՝ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը կազմել է 169.4 միլիարդ դրամ։ 2014 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ (այսինքն՝ եռամսյակի ընթացքում) հիպոթեկային վարկային պորտֆելը նվազել է 3 միլիարդ դրամով կամ 1.74%-ով։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի աշխատակցին՝ ավելի քան 13 մլն. դրամ հափշտակելու համար։
«Ընդհանրապես, պետությունը պարտավոր չէ ֆինանսավորել ահաբեկիչներին: Եթե պետությունն իր քաղաքացիների, մանավանդ՝ պետության առաջ ծառայելու պատրաստ քաղաքացիների առջև իրեն պատասխանատու է զգում, դա մեր ձեռքբերումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով իր բուժման ծախսերը Վարդան Սեդրակյանից և մյուսներից պահանջելու մասին:
«Այնտեղ կլինենք մոտ 20 օր: Վերադարձից հետո կրկին կանցնեմ նոր երգերի ու տեսահոլովակների ստեղծմանը: Մինչև տարեվերջ ծրագրում եմ ևս 3 տեսահոլովակ ունենալ»:
Մայիսի 8-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 2-րդ ոլորանին տեղի է ունեցել ՃՏՊ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի վրա, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Կոկոսի յուղը հագեցած ճարպերի հարուստ պաշար ունի, որոնք բարձր խտության լիպոպրոտեինների (լավ խոլեստերինի) մակարդակի աճ խթանելու և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունեն: Այն նաև շղթայի կարճ և միջին երկարությամբ ճարպաթթուների, մասնավորապես՝ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ ունեցող լաուրինաթթվի, կապրինաթթվի և միրիստինաթթվի ինքնատիպ խառնուրդ է հանդիսանում:
Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նրանց՝ Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ:
Մի շարք ընկերությունների նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կիրառվել է տուգանք՝ 8760000 դրամ գումարի չափով
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը և ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:
Հերթական ծանրոցը Ֆրանսիայից: Եվ կրկին՝ թմրամիջոց:
Ստոմատիտը բերանի խոռոչի տհաճ գոյացություն է, որը սաստիկ ցավ է պատճառում և երբեմն էլ խանգարում ծամելուն: Ստոմատիտն անվնաս վիրուսային ինֆեկցիա է, որը տևում է մի քանի օրից՝ մինչև մի շաբաթ, երբեմն նույնիսկ՝ ավելի երկար, եթե չբուժվի:
Երևանի Սասուցի Դավիթ կայարանամերձ հրապարակի մի մայթը, որտեղ նախկինում գործում էր շուկա, այսօր ամբողջովին շրջափակված է: Կից նկարներում երևում է, այդ շրջափակված տարածքն, ու այնտեղ ինչ որ մարդիկ իրականացնում են շինարարական գործողություններ: Մտահոգված եմ նաև տարածքի ծառերով, որոնց անթույլատրելի միջոցներով կարող են չորացնել:
2015 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ժամկետանց վարկային ներդրումների ծավալը կազմել է 37.1 միլիարդ դրամ, որը ընդհանուր վարկային ներդրումների 1.8%-ն է
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել են նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները։
Մայիսի 8-ին, ժամը 00.53-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը:
Մայիսի 9-ին` երեկոյան ժամերին, 10-11-ին ժամանակ առ ժամանակ, 12-13-ին` գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Այս մասին Բեռլինում տեղի ունեցած Էներգետիկ անվտանգության գագաթաժողովում հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասների դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Որոշակի տվյալներով ուղղաթիռը կործանել է «Թալիբան» շարժումը:
Արդեն հայտնել էինք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էին էլէկտրոնային առցանց ստորագրահավաք «Հայոց Անին վտանգված է. Ահազանգ» Միջնորդագրի ներքո, որում կոչ էր արվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ նրանց որոշիչ մասնակցությամբ: