Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է վերջին զանգին այցելել դպրոցներ
Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով մայիսի 22-ին նշանակված վերջին զանգի արարողությունը, կառավարության անդամներին հանձնարարել է այդ օրն այցելել կրթօջախներ և շրջանավարտներին շնորհավորել այդ իրադարձության առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։