
Գրիզմանը՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ

Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իսպանական պրեմիերայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը: Ապրիլին Գրիզմանը հեղինակել է 8 գոլ՝ձևակերպելով 2 դուբլ:
Գրիզմանը ճանաչվել է լավագույնը նաև հունվարին: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խփել է 22 գոլ և ռմբարկուների ցուցակում 3-րդն է՝զիջելով Մեսսիին և Ռոնալդուին:
Սիրարփի Աղաբաբյան