Բորսայում դոլար չի վաճառվել, իսկ կանխիկ շուկայում եվրոն թանկացել է
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մայիսի 7-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 482 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 480 դրամը։ Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին նույնպես բորսայում դոլար չէր վաճառվել։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի գինը շարունակում է նվազել։ Ամերիկյան արժույթը գնվում է միջինը 478.9 դրամով (-0.13 դրամ), վաճառվում 483.2 դրամով (-0.46 դրամ):
Եվրոն երեկվա թանկացել է միջինը 5 դրամով. առքի միջին գինը 541 դրամ է, վաճառքինը՝ 551 դրամ։
Ռուսական ռուբլին գնվում է միջինը 9.33 դրամով (-0.01 դրամ), վաճառվում՝ 9.8 դրամով (-0.02 դրամ)։