Վարչապետը շնորհավորել է վետերաններին

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին։

«Քանի որ մոտենում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը՝ 70-ամյակը, ես ցանկանում եմ կառավարության անունից շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, ցանկանալ հաջողություններ, առողջություն: Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց ծառայությունը, և եթե հիշում եք, վերջերս կառավարությունը կրկնապատկեց վետերանների Պատվո վճարները: Մենք այսօր պաշտպանության նախարարի հետ ընդունելու ենք իրենց, հանձնելու ենք պարգևներ, և ուզում եմ, որ բոլորս առիթը բաց չթողնենք՝ մեծարելու վետերաններին և ընդգծելու նրանց մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին և հաղթանակի գործում ներդրած ավանդը»,- ասել է Հ. Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս