
ՆԱՏՕ-ն դեմ է Թուրքիայի կողմից ռուսական C-300 զենիթահրթիռային համալիրներ գնելուն. The National Interest

Ամերիկյան The National Interest պարբերականի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցները չեն աջակցի Անկարային, եթե նա որոշի գնել ռուսական արտադրության C-300 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ):
«Ռոսօբորոնէքսպորտի» փոխտնօրեն Սերգեյ Գորեսլավսկին ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում՝ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել C-300-ների պոտենցիալ գնման նկատմամբ:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է ռուսական ընկերության տաղավար՝ քննարկելու համար C-300-ների և ռուսական այլ սպառազինության հարցը: