Գալուստ Սահակյանը՝ Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին մեկուսացնելու մասին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին մեկուսացնել կարիք կա: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ երբ որոշակի տեղեկատվություն կունենա հնարավոր շրջանակներից, նաև բնութագրեր կունենա այդ առումով, այդ ժամանակ էլ կարծիք կհայտնի:

Հարցին, թե ե՞րբ են դադարելու անընդհատ ներել Սուրիկ Խաչատրյանին, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ներելը վատ բան չէ, բայց ես չեմ կարծում, որ իրավաբանորեն  ներել հնարավոր է որևէ հանցագործի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031