Մոտ 30 օտար երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ կմասնակցեն Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հիշյալ դեղերի գրանցումն ավավեր է ճանաչվել մարկետինգային նկատառումներից ելնելով:
Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Մենք պետք է ընդլայնենք Ուկրաինայի աջակցության միջազգային ճակատը, որովհետև սպառնալիքը չի անցել:
Ընդգծվում է, որ պետության համար շատ ավելի բարդ է գերտերություն դառնալն ու տվյալ կարգավիճակը պահպանելը, քանի որ դա պահանջում է մյուս բոլոր մրցակիցների նկատմամբ ճնշող գերակշռություն:
Ժամը 05:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մուսայելյանը իր վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 794 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է մի քանի տասնյակ ոչխարների ու գառների:
ԱՄՆ-ում համարում են, որ Վրաստանը կարող է դառնալ բիզնեսի տարածաշրջանային կենտրոն և որպես կամուրջ ծառայել եվրոպական ու ասիական շուկաների միջև:
Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդուրն ընդունել է երկրի ազգային անվտանգության ռազմավարությունը, որի իրագործումը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է ռուս հեղինակավոր մեկնաբան Վլադիմիր Պոզների հարցազրույցը, որտեղ նա խոսում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Ակտիվ քաղաքականությունից հեռացած «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ակտիվորեն զբաղվում է իր բիզնեսներով:
Դա անհարգալից վերաբերմունք է այն անսահման քաջությանը, որը մարդիկ դրսևորել են «դարչնագույն ժանտախտի» դեմ պայքարում:
Այս պահի դրությամբ համաներում հայտարարելու հարց չի քննարկվում: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է նախագահականին մոտ կանգնած աղբյուրը:
«Գագիկ Բեգլարյանը լսեց տաքսու վարորդին մտահոգող խնդիրները և առաջարկեց զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել և հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին»:
«Սեւանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված:
Այս մասին նշված է ռուսաստանցիներին հասցեագրված Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ուղերձում:
«ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին:
Համապատասխան խնդրանքը նշված է ՄԱԿ ԱԽ-ին հասցեագրված նամակում, որը հղել է ՄԱԿ-ում Եմենի դեսպան Խալեդ Ալեմանին:
Միևնույն ժամանակ այս շաբաթ «Լիկուդի» հետ համագործակցությունից հրաժարվել է նրա նախկին ավանդական դաշնակից, Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ լարված խորհրդակցություն է անցկացրել ԾԻԳ-երի ղեկավարների հետ:
Ռազմական նախապատրաստությունն իրականացվելու է Թուրքիայի ու Հորդանանի տարածքում և իրականացվում է ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 185 հազար 790 դոլար եւ 5 մլն դրամ: Հայաստանի ամենակոռումպացված մարմնի համարում ունեցող Վճռաբեկ դատարանի նախագահը, որքան էլ տարօրինակ է, պաշտոնական փաստաթղթերում լրացրել է, որ ունի եկամտի ընդամենը 4 աղբյուր:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններին վերջնականապես հաջողվել է հարթել մի քանի օր առաջ ծագած հայ-վրացական դիվանագիտական սկանդալը, որի պատճառը դարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Սխտորը համարվում է ամենահզոր մթերքը: Այն լավացնում է ախորժակը, մարսողական օրգաններում ուժեղացնում է ֆերմենտների արտազատումը, լավացնում է մարսողությունը: Այն նաև ունի հզոր բակտերիասպան հատկանիշներ, այդ պատճառով համարվում է լավագույն ախտահանիչ միջոց:
Ինձ մի մարդ շատ լավ բացատրեց, թե ինչ է գեղանկարչությունը: Նա ասաց, որ եթե դուք ուզում եք հայտնվել այդ կտավի մեջ, ուրեմն դա լավ նկար է: Նույնը կարելի է ասել երաժշտության և մյուսների մասին:
Մերկուրիի ուղեծիրն ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը (ձգվածությունը) և ուղեծրի ամենափոքր թեքվածությունը։
Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թբիլիսիի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։
Հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի բնակարանում հայտնաբերված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ այս ինքնաձիգն ամրակցված է եղել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությա մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:
Առավոտն օրվա ամենահրաշալի պահն է, ամեն ինչ նորից է սկսվում, արթնանում ես նոր ուժերով: Եվ, որպեսզի օրը լավ անցնի, այն պետք է սկսել ճիշտ նախաճաշից:
Ծառուկյանին պատկանող ընկերությունների թվում խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Օնիրա Քլաբ» ժամանցային կենտրոնը։ Հաշվետու ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 1 միլիարդ 182.9 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։
Բոլորը, անգամ իշխանության ներկայացուցիչները, տարիներ շարունակ հայտարարում են, որ արտագաղթը հասել է ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի: Բայց որևէ գործնական քայլ չձեռնարկելով արտագաղթը ծնող իրավիճակը փոխելու ուղղությամբ և, ըստ ամենայնի, դա համարելով անհնարին՝ իշխանությունները փորձում են շահել կամ, հայկական լեքսիկոնով՝ «փայ մտնել» նաև արտագաղթից: