Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կենսական կարևորություն ունի Վրաստանի համար. Ալասանիա
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ներկայումս՝ ընդդիմադիր «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հավատում է, որ Վրաստանը ժամանակի հետ կկարգավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն ներկայումս նրա առջև կան այլ առաջադրանքներ.
«Ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում մենք կկարգավորենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, թեկուզ տարիներ անց: Ներկայումս մեր առաջադրանքն այն է, որ չկրկնենք դիմակայությունները և հատկապես՝ ռազմական:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կենսական կարևորություն ունի Վրաստանի համար, սակայն մոտ ապագայում դա տեղի չի ունենա:
Ներկայիս պայմաններում պետք է փնտրել շփման նոր կետեր, խոսքը տնտեսության ու մշակույթի մասին է: Սակայն կարծում եմ, որ մոտ ժամանակներս մեր երկրների քաղաքական հարաբերություններում չի գրանցվի առաջընթաց»: