Սովետաշենում Ծիտոն և Միշոն տղամարդու են ծեծել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ապրիլի 30-ին, ժամը 08.40-ին Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1964 թ. ծնված Կոլյա Մ.-ն և հայտնել, որ Սովետաշենում Ծիտոն և Միշոն ծեծել են իրեն, այժմ ինքը դանակահարված գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նույն օրը, ժամը 11.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ հոնքային շրջանի սալջարդ պատռած վերք, աջ դաստակի ափային մակերեսի քերծած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Կոլյա Մ.-ին, որը հայտարարել է, որ Նուբարաշենի գերեզմանատանը ծեծի է ենթարկվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում ոմն Ծիտո և Միշո Նուբարաշենի կամրջի մոտ վիճաբանել են Կոլյա Մ.-ի հետ, որի ժամանակ Ծիտոն ոտքով մեկ անգամ հարվածել է Կոլյա Մ.-ի աջ կողքին և դանակով վնասել վերջինիս աջ դաստակի ափը, այնուհետև նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Գումի շուկայի» մոտ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Միշոն բռունցքով հարվածել է Կոլյա Մ.-ի հոնքի շրջանին և պատճառել վնասվածք:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ոմն Միշոն 1996 թ. ծնված Միքայել Ս.-ն է, իսկ ոմն Ծիտոն` 1983 թ. ծնված Տիտալ Ս.-ն, որոնք մայիսի 6-ին, ժամը 22.30-ին, ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին և տվել բացատրություններ:
Կատարվում է քննություն: