Մայիսի 7-ին, ժամը 14.00-ին, 1976 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ իր ծանոթ Հակոբը ապրիլի 27-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ահարոնյան փողոցում նստել է իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել իրեն տեղափոխել Չարենցի փողոց, որտեղ խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, 10 րոպեից վերադարձնելու պայմանով, վերցրել է ավտոմեքենան և հեռացել:
Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ճանաչվել է Պրիմերայի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ:
Արքայից արքան ուներ դիվանագիտական լավ հոտառություն: Նա գիտեր. ով տիրապետում է ինֆորմացիային, տիրապետում է աշխարհին: Կայսրության բոլոր ծագերից եւ արտասահմանից ինֆորմացիոն հոսքն արքունիքի ուղեղային կենտրոն` նրա համար ինքնանպատակ գործընթաց չէր. այն ուսումնասիրվում, մշակվում եւ օգտագործվում էր օպերատիվ նպատակների համար:
Ըստ Եվայի՝ դեռ չկա այն տղամարդը, ումից ցանկանում է երեխա ունենալ։ «Այդ երջանիկին ես շատ մանրակրկիտ եմ ընտրում։ Առայժմ չի հայտնվել արժանին։ Երբ հայտնվի, նրան միանգամից զույգ կպարգևեմ»,- ասաց նա։
Գյուղացիները դժգոհ են. մսամթերքի ու կաթնամթերքի գինն, իրենց փոխարեն, վաճառողներն են որոշում:
Takprost.cc կայքը կազմել է այն 43 մթերքների ցանկը, որոնք կօգնեն ապահովել հորմոնալ բալանսը:
Ապրիլ 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.8 մլն ԱՄՆ դոլար:
Ամերիկյան «Harlem Globetrotters» բասկետբոլային ակումբը հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Բացի այն, որ նրանք Պապին անվանական վերնաշապիկ են նվիրել, սովորեցրել են նաև բասկետբոլի գնդակը պտտեցնել մատի վրա:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլ»-ը:
1-րդ դարում մարդիկ նոր մոլորակներ են նվաճում, իսկ Սարակապի հարս ու աղջիկ դույլով ջուր են կրում,-Սարակապի ջրի խնդրի մասին խոսելիս ասել է համայնքապետ Արծրուն Խաչատրյանը:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 8-ին, ժամը 21.00-ին, Վարդենիս քաղաքի Խաղաղության հրապարակից բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Վահան Թ.-ն:
«ԱՄՆ-ն ամբողջությամբ չի արհամարհի Հայաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ջեյմսթաուն» հեղինակավոր հիմնադրամի սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի գլխավոր ուղերձներին:
Հեմոֆիլիան, որ արյան համակարգի պաթոլոգիաներից մեկն է, ունի ժառանգական բնույթ: Այս հիվանդության դեպքում արյունը կորցնում է իր մակարդման հատկությունը, և նույնիսկ ամենափոքր մազանոթային արնահոսությունը հնարավոր չէ կանգնեցնել: Առաջին անգամ այս հիվանդությունը հայտնաբերվել է Ռոմանովների արքայական դինաստիայի ներկայացուցիչների մոտ:
Անցած տարվա մայիսի 25-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ փոխգնդապետ Գարիկ Բալայանը:
Հետաքրքիր փաստեր՝ ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկի՝ Չավի Էռնանդեսի մասին մի քանի հետաքրքիր փաստեր:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները մայիսի 8-ին, ժամը 15.10-ին, Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Գ.-ին:
2015թ-ի մայիսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,015,237 դոլար 478.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 96,147,881 ԱՄՆ դոլար 481.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Երկար ժամանակ գիտնականները փորձում են պարզել, թե որ հատապտուղն է ամենաօգտակարը մարդու օրգանիզմի համար: Այս հարցի պատասխանը ստանալու համար կենսաբանները կատարեցին բազմաթիվ փորձեր և վերջապես գտան. ամենաօգտակար հատապտուղը սև հաղարջն է:
Մայիսի 8-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1979 թ. ծնված Էդգար Ս.-ի վարած տրակտորը ժամը 15.00-ի սահմաններում Շամբ-Հարժիս ճանապարհի 5-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և կողաշրջվել:
Վերջին օրերի ընթացքում տնտեսական դաշտում ամենաբուռն քննարկվող թեմաների շարքում «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքների փոփոխություններն էին, որոնք արդեն ժողովրդի մեջ հասցրել են ստանալ «խոպանչիներին հարկելու օրենք» անվանումը։
Հայկական արմատներ ունեցող 25-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ է համարվում գերմանական ակումբը:
Մայիսի 8-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ից մինչև ժ.16.00-ն ընկած ժամանակահատվածում 1990 թ. ծնված Հենրիկ Աթոյանի վարած «ՈՒԱԶ-69» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Եղեգնուտի անտառտնտեսության «Քեղուտ-թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել է:
Վուշի սերմը մանրացրեք, 2 ճ/գ հումքը լցրեք 1 լ եռջրի մեջ, 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղթանակի տոնն օգտագործել է ֆոտոշոփի ոլորտում իր ուժերը փորձելու համար: Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված տոնական զորահանդեսի մասին հրապարակման մեջ լուսանկարից ջնջել են Կարմիր հրապարակում ծածանվող հայկական դրոշները:
Շինարար Մարտուն Ազատյանն այն ալավերդցիներից է, ում համար թանկ ու սիրելի է Ալավերդու ամեն մի անկյունը:
Իսպանական «Marca»-ն տեղեկացնում է, որ «Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կխաղա «Վալենսիայի» և «Յուվենթուսի» դեմ խաղերում: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է վնասվածքից:
Մայիսի 8-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բակից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հրայր Գ.-ին և 1975 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Համացանցում տարածված տեղեկատվությունը՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:
Թբիլիսիում ընթացող կարատեի մրցումների ժամանակ ադրբեջանցի մարզիկները հարձակվել են հայ կարատեիստների վրա: Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, 2 երկրների մարզիկների միջև մասսայական բախում է տեղի ունեցել:
Նա պատմեց, որ այդ օրերին Արցախում եղած 10 զորամասերից մեկն իրենցն էր. «Ամբողջ պատերազմի ընթացքում մենք եղել ենք միակ այն զորամասը, որը համալրված է եղել հիմնականում ոչ արցախաբնակ հայերով, միակն էր, որ ամբողջ պատերազմի ժամանակ մնացել է Արցախում: Ավելին, միակ զորամասն է եղել, որ ամբողջ երկու տարվա պատերազմի ընթացքում (նկատի ունեմ Շուշիի գործողություններից հետո՝ մինչև զինադադար) ռազմաճակատից բացակայել է ընդամենը 2 շաբաթ: Այդ բոլորից հետո չհիշել, որ այդպիսի զորամաս է եղել, անհեթեթություն է»: