Բաժիններ՝

Կոստանյանը ևս գտնում է, որ 73-ամյա կինը առողջական խնդիրներով չի կարող դիմանալ այդ ռեժիմին

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանի խնդրով: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Ն.Զոհրաբյանը նշեց, որ երեկ 37 պատգամավորների ստորագրությամբ միջնորդությունը՝ կցված Գ.Ենոքյանի առողջական վատ վիճակը հաստատող բժշկական տեղեկանքի հետ, ներկայացվել է դատախազությանը, բայց այսօր անձամբ է ներկայացրել խնդիրը:

«Հարցի իրավական խնդրին չենք անդրադարձել: Թեման միայն այն էր, որ այսօր ժամը 17:40, երբ կլրանա տիկին Ենոքյանի ձերբակալության 72 ժամը, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրվի: Տպավրություն ստացա, որ Կոստանյանը ևս մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական վիճակով: Ես լիահույս եմ, որ ժամկետը լրանալուն պես տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ: Կոստանյանը ևս գտնում է, որ 73-ամյա կինը առողջական խնդիրներով չի կարող դիմանալ այդ ռեժիմին»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ Գ.Ենոքյանը քանիցս ասել է, որ ազատության մեջ լինելով պատրաստ է արդար դատավարության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս