Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Գլխավոր դատախազի հետ. Գոհար Ենոքյանին կազատեն. news.am
Գլխավոր դատախազությունում այսօր՝ մայիսի 7-ին, քիչ առաջ ավարտվեց Գեւորգ Կոստանյանի եւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը: Դատախազությունից րոպեներ առաջ դուրս եկած Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գլխավոր դատախազի հետ զրուցել են Գոհար Ենոքյանի առողջական վիճակի մասին, ոչ հարցի իրավական կողմի մասին:
«Խոսքը գնացել է այսօր՝ ժամը 17.00-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուն պես կալանքը որպես խափանման միջոց չընտրելուն: Գլխավոր դատախազը եւս մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական վիճակով, գրեթե վստահ եմ, որ տիկին Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի, 17.40-ից տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցով: Տիկին Ենոքյանը վստահեցնում է, որ ինքը պատրաստ է մասնակցել իրավական բոլոր գործընթացներին եւ ապացուցել իր անմեղությունը: Ես գնահատում եմ Գլխավոր դատախազի վերաբերմունքը այս հարցում, որ ընդառաջ գնաց 37 պատգամավորի միջնորդությանը՝ հաշվի առնելով նաեւ տիկին Ենոքյանի տարիքը եւ առողջական վիճակը: Համենայն դեպս, 17.40, երբ կավարտվի սահմանված ժամկետը, հուսամ՝ տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ, եւ մենք կլինենք նրա կողքին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: