Արմատի փոշին խառնում են ալյուրի հետ (2,5-5 տոկոսի չափով) ինչի հաշվին նվազում է հացի եւ մակարոնեղենի էներգետիկ ծավալը, նվազում է խմորի հասունացման ժամանակը եւ ավելանում պահպանման ժամկետը։ Նման ձեւով արտադրված հացաբուլկեղենը խորհուրդ է տրվում 2-րդ տիպի շաքարային դիաբետ հիվանդության, գիրության, երիկամային անբավարարության, քրոնիկ ստամոքսաբորբի, սրտի առիթմիայի դեպքում։
«Երկու օրից տեղի է ունենալու Ռիգայի գագաթնաժողովը: Այսօր հույս կա, որ ճկուն քաղաքականության դեպքում ՀՀ-ն Ռիգայից տուն կվերադառանա ոչ թե աբստրակտ, այլ շոշափելի արդյունքներով»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Էլեկտրաէներգիայի թանկացումն արվում է ՀԷՑ-ի կողմից կուտակված շուրջ 250 մլն դոլար պարտքը փակելու նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Կոտայքի մարզում նոր աղբավայրի ստեղծման նպատակով ՎԶԵԲ-ի հատկացրած 3.5 մլն դոլարի վարկի մասին նախագիծը: «Համայնքները ինչ-որ պահից պետք է դառնան ֆինանսական շուկայի մասնակիցներ և վարկերը պետք է հասու լինեն իրենց: Մեր օրենսդրություն այդ հնարավորությունը իրենց տալիս է»,- ասաց Վ.Տերտերյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչպե՞ս է փակվելու պարտքը:
Դժբախտաբար, մենք գործ ունենք հակադրվելու հետ, իրավիճակը «կամ-կամ» ներկայացնելու փորձերը, զրոյական արդյունքով խաղի նման, կհանգեցնեն անցանկալի, անբարենպաստ արդյունքների:
Մայիսի 20-ին լեռնային շրջաններում, 21-24-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Հավաստագրման քննություններին մասնակցել է 237 հավակնորդ, որոնցից 183-ը ստացել են հավաստագիր:
Մենք պետք է ուսումնասիրենք ու որոշենք, թե ներկայումս ինչպես խորացնենք մեր հարաբերությունները:
«Հայաստանին ու Ռուսաստանին ամուր պատմական կապերն են միավորում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրիբոյեդով» ակումբի հրավերով Երևան ժամանած ռուսաստանցի գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար, իր քաղաքական հրապարակումներով ՌԴ-ում հայտնի Զախար Պրիլեպինը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը համատեղելի ցանկության հետ՝ ստորագրել քաղաքական բնույթի համաձայնագիր Եվրոպական միության հետ:
Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում դժվարացավ կանխատեսել, թե ե՞րբ կկայանա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:
Գալուստ Սահակյանի կարծիքով՝ եթե ՀԷՑ-ը վաճառվի էլ, խնդիրը չի լուծվի. «Կարծում եմ՝ 17 դրամ թանկացումն իրատեսական թիվ չէ, եթե այդքան բարձրացում լինի, սպառումն ահավոր կքչանա, և նորից էֆեկտներ չեն լինի: ՀՀ-ում չկա մեկը, ով դեմ չլինի: Վերջին տարիներին սակագինը շարունակաբար բարձրանում է, քանի որ յուրաքանչյուր ծառայություն, նման բիզնես իր գինն ունի: Ինչպես խանութից ապրանք եք առնում, դա էլ է ապրանք: Պիտի քննարկենք, բոլոր փաստերը համադրենք և, կարծում եմ, դրա հնարավորությունը մենք լիարժեք կունենանք»:
Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Կիևում՝ Ղրիմի թաթարների բռնագաղթեցման 71-ամյակին (1944թ.) նվիրված միջոցառման ժամանակ:
Գազատարի կառուցման մեկնարկային աշխատանքներին մասնակցելու է երկու նավ:
Հայաստանի Ամերիկայն Համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնելու, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Vox-ի (Ձայն) վերջերս ունեցած հարցազրույցում մեջբերվել է Հանրային առողջապահության ֆակուլտետի փոխդեկան դոկտոր Վարդուհի Պետրոսյանի համահեղինակած Health Affairs-ի (Առողջապահական Հարցեր) հետազոտությունը:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունը ՀԷՑ-ի կայքում, որտեղ, ըստ նրա՝ կան մի շարք «անհասկանալի» թվեր:
«Ուկրաինական հակամարտությունը դեռ կշարունակվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրիբոյեդով» ակումբի հրավերով Երևան ժամանած գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար, իր քաղաքական հրապարակումներով ՌԴ-ում հայտնի Զախար Պրիլեպինը` անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին և Մինսկյան պայմանավորվածություններին: Նա նշեց, որ արդեն սովորական են դարձել այն ճնշումները, որոնք Արևմուտքը գործադրում է Ռուսաստանի նկատմամբ: Նրա գնահատմամբ` դա Ռուսաստանի համար բնականոն մի իրավիճակ է, քանի որ նոր չէ:
Մայիսի 19-ին, ժամը 09.10-ին տեղեկություն է ստացվել, թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է հոսպիտալացվել Երևանի Մառի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 1985 թ. ծնված Ա. Խ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Դսեղի անտառտնտեսության» տարածքում ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Հիմա դեղեր են տալիս, անընդհատ սիստեմաներ, սիստեմաներ, այսօր առավոտ իմացա, որ մյուս աչքի տեսողությունը մի փոքր լավացել է, ուրախացա, բայց էն մեկը, չգիտեմ… հիմա էլ ասում են՝ փորձելու են հինգշաբթի օրը վիրահատել, բայց լրիվ հույս չեն տալիս, որ կվերականգնվի… Կփորձեն, եթե չստացվի, հաջող չլինի վիրահատությունը, կհեռացնեն…»:
Հունաստանն ընդհանուր առմամբ վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո:
Գ.Սահակյանը նշեց, որ Ս.Սարոյանին պատասխանատվության չի ենթարկի իր պահվածքի համար. «Ոչ միայն Սարոյանին պետք է փորձել, այլ այնպիսի իրավիճակ պետք է ստեղծել, որ մարդ ավելի զուսպ լինի, ինձնից սկսած: Եթե նկատողություն անելու լիենք, և՛ Զաչուհուն, և՛ նրան պետք է նկատողություն անենք: Բայց սա հիմնարկ չէ, որ նկատողութուն անենք»:
Այսօր ԱԺ նիստում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ՀՅԴ-ի և Թևան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ մի շարք սկզբունքային հարցադրումներ կան. գործող օրենքն ընդունվել է 2001թ., որում առ այսօր 4 անգամ կատարվել են փոփոխություններ, սակայն դրանցից վերջինը, որ կատարվել 2011թ. մայիսի 26-ին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո չի անդրադարձել Ընտրական օրենսգրքով տրված նոր կարգավորումներին:
Լավրովն այդ մասին հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ;
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Սմբատյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):
ՀՀ Նախագահը 2015թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:
2014 թվականին մենք ունենք 0.5 տոկոս սպառման աճ, բայց այս աճը չպետք է ինչ-որ մեկին ենթադրել տա, որ դա ինչ-որ հենք ունի. դա ընդամենը պայմանավորված է գազի գնի բարձրացումով:
Դրանք անցկացվում են «Աղգյոլ» զորավարժարանում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը: