Բաժիններ՝

«Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի կառուցումը կմեկնարկի հունիսի սկզբին

Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Գազպրոմ» ընկերությունը պահպանում է մինչև 2016 թվականի ավարտը «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի առաջին ճյուղը կառուցելու պլանները: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավարության ներկայացուցիչ Օլեգ Ակսյուտինը:

«Գազպրոմի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Վիտալի Մարկելովը, իր հերթին՝ հայտարարել է, որ ծանծաղուտում «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը մեկնարկելու է հունիսի առաջին տասնօրյակին:

Գազատարի կառուցման մեկնարկային աշխատանքներին մասնակցելու է երկու նավ: Առաջին խողովակների տեղակայումն իրականացնելու է իտալական Saipem ընկերությունը:

«Գազպրոմ» ընկերությունը «Թուրքական հոսք» գազատարի կառուցման համար օգտագործելու է այն բոլոր խողովակները, որոնք պետք է օգտագործվեին արդեն փակված «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031