Բաժիններ՝

Եվրոպական հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության ընդլայնումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության ընդլայնումը: Այս մասին այսօր հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում.

«Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր իրավիճակների (տարբեր գործընկերների հետ հարաբերություններում): Մեր գործընկերներից («Արևելյան գործընկերության» գծով) երկուսը՝ Հայաստանն ու Բելառուսը, որոշել են դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, և այդպիսով մենք պետք է ուսումնասիրենք ու որոշենք, թե ներկայումս ինչպես խորացնենք մեր հարաբերությունները:

Եվրոպական հանձնաժողովն այսօր հավանության է արժանացրել (Հայաստանի հետ) շրջանակային համաձայնագրի նոր դրույթները, որոնք նման չեն լինի քաղաքական ինտեգրման համաձայնագրին, սակայն կօգնեն ուժեղացնել Հայաստանի հետ մեր հարաբերությունները և հաշվի կառնեն այն փաստը, որ երկիրը որոշել է դառնալ ԵՏՄ-ի մի մասը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031