Համայնքները ինչ-որ պահից պետք է դառնան ֆինանսական շուկայի մասնակիցներ և վարկերը պետք է հասու լինեն իրենց
Այսօր ԱԺ նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Կոտայքի մարզում նոր աղբավայրի ստեղծման նպատակով ՎԶԵԲ-ի հատկացրած 3.5 մլն դոլարի վարկի մասին նախագիծը:
«Համայնքները ինչ-որ պահից պետք է դառնան ֆինանսական շուկայի մասնակիցներ և վարկերը պետք է հասու լինեն իրենց: Մեր օրենսդրություն այդ հնարավորությունը իրենց տալիս է»,- ասաց Վ.Տերտերյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչպե՞ս է փակվելու պարտքը:
Ըստ փոխնախարարի՝ մեկ-երկու համայնքում կարող է ունենանք ոչ բավարար բյուջե, բայց դրա լուծումը գտնվել է. «Այլ բան է, որ համայնքների բյուջեների 70% դոտացիաներ են: Բայց այս պարագայում դոտացիաները տնօրինվում են համայնքների կողմից և այս պահին կարևոր չի՝ պետական բյուջեի՞ց են, թե՞ ոչ»: