«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ են ներակացրել

Այսօր ԱԺ նիստում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ՀՅԴ-ի և Թևան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ մի շարք սկզբունքային հարցադրումներ կան. գործող օրենքն ընդունվել է 2001թ., որում առ այսօր 4 անգամ կատարվել են փոփոխություններ, սակայն դրանցից վերջինը, որ կատարվել 2011թ. մայիսի 26-ին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո չի անդրադարձել Ընտրական օրենսգրքով տրված նոր կարգավորումներին:

Ա.Մինասյանը հանրաքվեի անցկացումը համեմատեց ընտրական գործընթացի հետ և նշեց, որ նոր ընտրական օրենսգրքի կանոնակարգումներն էականորեն տարբերվում են նախկինում եղած Ընտրական օրենսգրքից, և այդ առումով, «Հանրաքվեի մասին» գործող օրենքն իրավական կոնֆլիկտի մեջ է նոր Ընտրական օրենսգրքի հետ:

Մինասյանը նշեց, որ պետք է հավասար պայմաններ ապահովել հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմման, հանրաքվեի դրվելիք նախագծին կողմ և դեմ արտահայտվողների քարոզչության համար, կիրառել քվեածրարներ, քանի որ դրանց բացակայության պայմաններում խախտվում է գաղտնիության սկզբունքը:

Առաջարկվում է փոփոխել ՀՀ նախագահի հրամանագրից հետո հանրաքվեի օրը՝ երկարացնելով 5 օրով (ներկայումս 45 օրից ոչ շուտ և 60 օրից ոչ ուշ է ժամկետը): Առաջարկվում է նաև շուրջ 10 անգամ մեծացնել հիմնադրամում մուծումների թիվը՝ քարոզչություն իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս