Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը. Չավուշօղլու

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը. «Մենք երբեք չենք ճանաչել ու չենք ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը»:  Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Կիևում՝ Ղրիմի թաթարների բռնագաղթեցման 71-ամյակին (1944թ.) նվիրված միջոցառման ժամանակ:

Նրա խոսքերով՝ Թուրքիան հետագայում նույնպես շարունակելու է մոնիտորինգի ենթարկել Ղրիմում տիրող իրավիճակն ու օգնել Ղրիմի թաթարներին. «Այստեղ մեր ներկայությունն այն բանի վառ վկայությունն է, որ թուրք և ուկրաինացի ժողովուրդները մշտապես եղել են Ղրիմի թաթարների հետ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մարտին Կիև կատարած այցի ժամանակ Ղրիմի թաթարներին խոստացել էր միջազգային մակարդակի օգնություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031