«Ասում են, որ հայ տղամարդն այս կյանքում երեք պարտավորվածություն ունի, ես դրանց կավելացնեի չորրորդը, որ պետք է պահի հայրենիքի սահմանները: Ես ցանկանում էի ուսումս շարունակել, նոր գալ բանակ, այն էլ չստացվեց, ցավոք սրտի: Մի կողմից էլ սա ավելի լավ է, հասունացած կգնամ եւ ավելի լավ իմ գործունեությունը կշարունակեմ»:
Թանգարանների միջազգային խորհուրդը 1977 թվականի մայիսի 18-ը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այն ամենամյա տոն է, որը հավելյալ առիթ է հանդիսանում հասարակության մեջ բարձրացնելու տեղեկացվածությունը թանգարանների մասին: Աշխարհում ավելի քան 150 երկիր, այդ թվումч Հայաստանը եւ Արցախը ամեն տարի նշում են այդ օրը, որը 1997 թվականից ավելի շատ հայտնի է իր թանգարանային գիշերներով:
2013թ.-ի վերջին, կարծեմ հոկտեմբերին, Պուտինը եկավ Ադրբեջան: Նա հենց այնպես չեկավ, այլ եկավ, որպեսզի իր առաջ ծնկի բերի Ադրբեջանը: Առաջին հերթին՝ նա մեր առաջնորդից ստացավ ահռելի կաշառք: Ասում են, մենք ճշգրիտ չենք կարող ենք իմանալ, ասում են ՝ ոչ ավել, ոչ պակաս, դա 5 միլիարդ դոլար է: Ստացավ, եւ ձեւ արեցին, որ Ադրբեջանը իբր Ռուսաստանից ինչ-որ զենք է գնել; Իրականում , դա հնոտիք է եւ բացարձակապես պետք չէր:
50-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 16-ին՝ ժամը 16:00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, հարսը` եղունգներով ճանկռել է իր ձեռքերի դաստակները և պատճառել վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Արյունահոսող թութքի դեպքում. 25 գրամ կեռասի պտուղները 20 րոպե թրմեք 0,5 լ եռջրով։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Ժամկետը` 3 շաբաթ։
Անտառապետը յուրաքանչյուր մեքենայից վերցնում էր օրավարձեր: Բացի դրանից, ապօրինի հատված ծառերից շինափայտ էր տալիս Դսեղ գյուղի շուրջ 30 աթոռի ցեխերին և սղոցարաններին:
Մայիսի 15-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ա.-ի համար քաղաքացի Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2,268 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Արդեն հինգ ու կես տարի է, ինչ Իրինա Ղազարյանները պայքարում են 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում մահացած որդու՝ հետախույզ Արթուր Ղազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար:
Շաքարային դիաբետի դեպքում. Խառնեք ձիաձետ դաշտայինի, ելակի, մատիտեղ թռչնի չոր եւ մանրացրած խոտերը (1։1։2)։ Խառնուրդի 2 ճ/գ-ն թրմեք 1 ժամ 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Բաժանեք 2-3 մասի եւ խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
06 տարեկան Արուսյակ տատիկն ապրում է Մարտունու շրջանի Աշան գյուղում: Առողջությունից չի դժգոհում, միայն աչքերի լույսն է կորցրել ու ափսոսում է, որ չի կարողանում տեսնել իրեն շրջապատող թոռներին ու ծոռներին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած 1979 թ. ծնված Քրիստինե Գ.-ն հաղորդում էր տվել, որ 2011 թ. ամռանն իր ծանոթ Գուրգեն Գ.-ն Կենտրոն վարչական շրջանի տարածքում, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, հետագայում գումարը վճարելու պայմանով, իրենից վերցրել է ոսկյա թևքաճարմանդ, սակայն այդպես էլ ոչինչ չվճարելով` հափշտակել է այն:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Շենիկ, Արտամետ, Բաղրամյան, Կողբավան, Հուշակերտ, Արագածոտնի մարզի Արագածավան և Արտենի , Վայոց ձորի Ռինդ, Աղավնաձոր և Չիվա, Արարատի մարզի հիմնականում Կանաչուտ և Այգեստան համայնքներում տուժել են շուրջ 1454 հեկտար տարածքներ, այդ թվում` շուրջ 1059 հեկտար պտղատու այգիներ և 395 հեկտար խաղողի այգիներ:
Երբևէ փորձե՞լ եք ազատվել փքվածությունից: Այս զգացողությունը ծանոթ է գրեթե բոլորին, դրա պատճառով մարդիկ ավելի գեր տեսք են ստանում, ինչը, իրոք, նյարդայնացնում է:
Հայտնաբերվել է 2006 թվականին Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպած և միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանը:
51-ամյա կինն ահազանգել է, որ դստերը ծեծել են՝ նրա տագրը, սկեսուրն ու սկեսրայրը:
Այսօր yerkir.am-ի լրագրողը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անցել նրա որդու՝ Տիգրանի՝ Գորիսի միջադեպի վերաբերյալ հարցաքննությունը: «Հարցաքննել ու ուղարկել են տուն»,- ասել է նա:
Արևմուտքը կանխատեսելի ագրեսիվ Ռուսաստանի հետ մեկտեղ ունի անկանխատեսելի ու անհուսալի Ուկրաինա, որը ներկայումս դիտարկվում է որպես այնպիսի երկիր, որին չի կարելի վստահել:
Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 20-23-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Ազգությամբ եզդի Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկ քաղաքապետարանը, իսկապես, ստացել է դեռևս 2012 թվականին, Սինջար եզդիների ազգային միավորման կողմից, Բորիս Թամոյանի ստորագրությամբ։ Փողոցի անվանակոչման առաջարկությունը, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, իհարկե պետք է քննարկվի Երևանի ավագանու նիստում, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան տեղեկություններով փաթեթ, ինչն էլ խնդրել ենք առաջարկության հեղինակից և ստացել ենք։
Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, ինչը կնպաստի կառավարությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի սերտացմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է առևտրային կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Ըստ նրա՝ միաձուլում են ամեն ինչ, կենտրոնացնում են ցանկացած ոլորտ: Հ.Բագրատյանը նշեց, որ բազմիցս ասել է՝ գյուղատնտեսությանը ձեռք չտան. «Ի՞նչ եք ուզում, էս էլ եք ուզում քանդե՞ք: Ինչի՞ եք խոշորացնում, որ հետո չսուբսիդավորե՞ք»:
Նույն օրը նշված շինությունից բաժին բերման ենթարկված, 1960 թ. ծնված Գագիկ Փ.-ն հայտարարել է, որ վերը նշված պարագաները պատկանում են իրեն, հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Բաղդադ է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը:
ԵՄ-ի բարձրագույն ղեկավարությունը ևս մեկ անգամ կհաստատի իր աջակցությունն ու գոհունակությունը Վրաստանի կառավարության իրականացրած բարեփոխումների կապակցությամբ:
Բացի ՀԱԿ-ից՝ ստորագրել է ՕԵԿ-ն՝ ամբոջությամբ, «Ժառանգություն» խմբակցությունը՝ բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի: Ընդդիմադիրներից ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն ստորագրել, մասնավորապես՝ ԲՀԿ-ն պատճառաբանել է, որ խմբակցությունում գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներ են կազմակերպում:
Այն կոչված է կարգավորել օֆշորային գոտի դուրս բերված ադրբեջանական կապիտալի վերադարձը:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 66 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արթուր Մ.-ին: