237 հավակնորդից 183-ը հավաստագրեր են ստացել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով` 2015թ. ապրիլի 28-ից մայիսի 13-ն ընկած ժամանկահատվածում անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությունների գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
Հավաստագրման քննություններին մասնակցել է 237 հավակնորդ, որոնցից 183-ը ստացել են հավաստագիր: