![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանը համաձայնել է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների երկարաձգմանը. Bloomberg
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_21dd4533f4c13939fbf50c891453f782.jpg)
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի իշխանությունները չեն խոչընդոտի Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները մինչև ընթացիկ տարեվերջ երկարաձգելուն: Այս մասին գործակալությանը հայտնել են Գերմանիայի կառավարությունում նրա աղբյուրները:
Նրանց խոսքերով՝ տվյալ հարցի շուրջ Աթենքի հետ պայմանավորվել հաջողվել է դեռևս մարտին: Նրանք վստահություն են հայտնել, որ Հունաստանը հունիսին կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովում չի արգելափակի սահմանափակիչ միջոցների երկարաձգումը:
Մայիսի 12-ին Աթենքն ԱՄՀ-ի հաշվին է փոխանցել 750 միլիոն եվրո՝ օգտագործելով իր ոսկեարժութային պաշարները: Հունաստանն ընդհանուր առմամբ վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո: