Բաժիններ՝

Ստեփան Դեմիրճյան. ՀԷՑ-ը առողջացնելու համար ուզում են պարտքը փակել բնակչության հաշվին

Էլեկտրաէներգիայի թանկացումն արվում է ՀԷՑ-ի կողմից կուտակված շուրջ 250 մլն դոլար պարտքը փակելու նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

«Դա արվել է թալանի հետևանքով, ինչը հաստատեց նաև էներգետիկայի նախարարը: Եվ դա տեղի է ունեցել կառավարության աչքի առաջ»,- ասաց Ս.Դեմիրճյանը:

Ըստ նրա՝ ընկերությունն առողջացնելու համար ուզում են պարտքը փակել բնակչության հաշվին, ինչն անընդունելի է. «Դա բնակչության մեծ մասին կդնի անելանելի վիճակի մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս