Ի՞նչ պետք է արվի Ռիգայից հետո
«Երկու օրից տեղի է ունենալու Ռիգայի գագաթնաժողովը: Այսօր հույս կա, որ ճկուն քաղաքականության դեպքում ՀՀ-ն Ռիգայից տուն կվերադառանա ոչ թե աբստրակտ, այլ շոշափելի արդյունքներով»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ առնվազն մի շարք հարցերի կարելի է անդրադառնալ Ռիգայի գագաթնաժողովում, օրինակ՝ վիզաների վերացման, տուրիզմի, գյուղատնտեսության, ադարադատության և այլ հացերի: Թ. Պողոսյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ն ճկունություն կցուցաբերվի և գործնական ծրագրերով կվերադառնա:
Նա նաև հարց հնչեցրեց՝ իսկ ի՞նչ պետք է արվի Ռիգայից հետո: Ըստ նրա՝ որևէ դրական տեղաշարժ չի երևում: Թ. Պողոսյանը նշեց, որ կոռուպցիայի վերացման, շուկան մենաշնորհներից ազատելու և այլ արդիական խնդիրների մեջ է «և-և»-ի բանալին:
«Եվրոպացիներին տված խոստումները մենք ինքնուրույն պետք է իրականացնենք»,- ասաց Թ. Պողոսյանը: