Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մասշտաբային վարժանքներ է սկսել
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մասշտաբային վարժանքներ է սկսել:
Դրանք անցկացվում են «Աղգյոլ» զորավարժարանում: Վարժանքների ժամանակ մշակվում են Ադրբեջանի պետական սահմանը խախտողներին, դիվերսիոն-ահաբեկչական խմբավորումներին վնասազերծելուն ուղղված գործողություններ:
Վարժանքների ժամանակ ուղղաթիռները կրակելու են կառավարվող և չկառավարվող հրթիռներով, զենիթահրթիռային համալիրների օգնությամբ ոչնչացվելու են օդային թիրախները, մարտական պայմաններում կիրառվելու է զրահատեխնիկա: Վարժանքները շարունակվելու են մինչև մայիսի 21-ը: